Նույնիսկ հայուհիներն այսպես չեն կարող. չինուհին գերել է բոլորին իր հայկական պարով

 

Չինուհու կատարմամբ հարսի պարի տեսանյութը պարզապես պայթեցրել է սոցցանցերը։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Տեսանյութը, որտեղ Երևանում չինուհի Լիու Լուն հայկական հարսանեկան պար է պարում, Instagram-ի իր էջում տեղադրել է «Ամարաս» պարային ստուդիան։

«Ահա մեր գեղեցկուհին՝ Լիու Լուն, որ ներկայացնում է իմ իսկ բեմադրված «Հարսնապարը», որի երաժշտությունը հատուկ գրվել է իմ քրոջ @__elaida__ հարսի պարի համար, բեմադրությունն իմն է` @amarasvika, աշխատանքը` @manehayrapetyan92։ Ահա թե ինչպես է անցնում մեր առօրյան, տարիներ շարունակ կրթում ենք սերունդներ, և ինչպես հասկացաք` նաև այլազգի ներկայացուցիչների, ովքեր գալիս են ինձ մոտ կրթվելու», – տեսանյութի տակ գրել է հեղինակը։

Read more: https://armeniasputnik.am/culture/20180318/10958193/armenia-chinuhin-parume.html

Be the first to comment on "Նույնիսկ հայուհիներն այսպես չեն կարող. չինուհին գերել է բոլորին իր հայկական պարով"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ