10 փաստեր ուղեղի աշխատանքի մասին, որոնք ապացուցում են, որ մենք ընդունակ ենք ամեն ինչի

 

Մեր ուղեղը զարմանալի է: Այն կարող է օգնել բարձրանալ մինչև ցանկացած գագաթ, հասնել նվիրական երազանքին ու իրականացնել իսկապես ամենաբարդ նպատակները: Սակայն դրա համար պետք է հասկանալ նրա աշխատանքի սկզբունքը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ուղեղի աշխատանքի մասին 10 հայտնի փաստեր:

1. Ուղեղի համար իրականությունն ու երևակայությունը նույն բանն են: Ուղեղն արձագանքում է յուրաքանչյուր մտքին ու չի հասկանում, թե որտեղ է փաստը և որտեղ՝ երևակայությունը: Հենց այդ պատճառով էլ մարդիկ, ովքեր կրում են, այսպես կոչված, վարդագույն ակնոցներ, իրենց ավելի երջանիկ են զգում, իսկ պլացեբոն օրգանիզմն ընկալում է՝ որպես իսկական դեղամիջոց:

2. Մտավոր աշխատանքը չի հոգնեցնում ուղեղը: Ուղեղի հոգնածության զգացողությունն առաջանում է մեր էմոցիաների պատճառով: Ակտիվ գործունեության ընթացքում ուղեղի միջով հոսող արյան բաղադրությունը չի փոփոխվում: Իսկ, օրինակ, ողջ օրն աշխատած մարդու երակներով հոսող արյունն էականորեն փոխվում է:

3. Ամենից հաճախ ուղեղն աշխատում է ավտոպիլոտի ռեժիմով: Մեր այսօրվա մտքերի կեսից ավելին այն մտքերն են, որոնք կային երեկ: Ահա թե ինչու է հոռետեսների համար այդքան դժվար փոխել իրենց աշխարհընկալումը: Պետք է տառացիորեն մաքրել այն ու ստիպել ուղեղին ավելի հաճախ տրամադրվել պոզիտիվն ընկալելուն:

4. Մենք տեսնում ենք այն, ինչի մասին մտածում ենք: Ցանկացած միտք կենսափորձի է վերածվում: Ասենք, եթե դուք երազում եք Փարիզ մեկնելու մասին, ապա ամենուր կտեսնեք այդ քաղաքի մասին հիշատակումներ: Եթե ուզում եք փոխել աշխարհը ձեր շուրջը, փոխեք ձեր մտքերը:

5. Ուղեղը պետք է մարզել այնպես, ինչպես մկանները: Ուղեղը ոչնչով չի տարբերվում մկաններից: Այն ևս պետք է մարզել: Ուղեղի համար օգտակար են ուսուցումը, մաքուր օդին կատարվող ֆիզկուլտուրան, ճիշտ սննդակարգը, ամուր քունը, նոր վայրերով ճանապարհորդությունները, անծանոթ որևէ բանով զբաղվելը, գրառումներ կատարելը, պարերը, և անգամ՝ համակարգչային ու Տետրիս անվանումով խաղերը:

6. Ուղեղը երբեք չի հանգստանում: Անգամ, երբ մենք քնում ենք, ուղեղը շարունակում է ջանասիրաբար աշխատել: Ընդ որում, քնի մեջ այն ավելի ակտիվ է գործում, քան ցերեկը:

7. Կենսականորեն շատ կարևոր է պարբերաբար անջատվել: Հազարավոր նեգատիվ մտքերի մեջ չխեղդվելու համար պետք է կարողանալ անջատել ուղեղը պարբերաբար, հանգիստ տալ մեր իմունային համակարգին: Մի մոռացեք ակտիվ հանգստի մասին: Հենց այդ է մեր ուղեղի համար ամենաօգտակար բանը:

8. Մոռանալը լավ է, քանի որ այդ կերպ մենք պահպանում ենք նյարդային համակարգի ճկունությունը: Ուղեղի մեջ նոր հիշողություններ ներառելու համար պետք է ազատվել հնից: Հիանալի կլիներ, եթե մենք կարողանայինք ինքներս որոշել՝ ինչը մոռանալ, և ինչը՝ ոչ: Իսկ դրա համար պետք է հաճախ օգտագործել այն ինֆորմացիան, որը մենք ուզում ենք պահպանել:

9. Ուղեղը զգայուն չէ ցավի նկատմամբ: Ուղեղն արձագանքում է ցավին, սակայն ինքն այն չի զգում անհրաժեշտ ռեցեպտորների բացակայության պատճառով, չնայած այս փաստը չի տարածվում բազմաթիվ անոթների, նյարդերի ու հյուսվածքների վրա, որոնցով շրջապատված է մեր ուղեղը:

10. Մենք կարող ենք փոխել մեր ուղեղը: Ցանկացած գործունեություն ուղեղին ստիպում է գեներացնել նոր նեյրոնային կապեր: Եթե մենք մտածում ենք, որ ի վիճակի չենք պաշտոնի բարձրացում ստանալ, ապա ժամանակի ընթացքում այդ միտքը միայն կամրապնդվի մեր գիտակցության մեջ, իսկ եթե մենք մտածենք, որ ամեն ինչ էլ կստացվի, ապա ուղեղն ինքը կսկսի հնարավորություններ փնտրել այդ նպատակի իրականացման համար:

Մենք հնարավորություն ունենք հասնել բացարձակապես ամեն ինչի: Գլխավորը, պետք է հավատալ:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

 

Be the first to comment on "10 փաստեր ուղեղի աշխատանքի մասին, որոնք ապացուցում են, որ մենք ընդունակ ենք ամեն ինչի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ