Խոշոր ու «շումախերական» ավտովթար Կոտայքի մարզում. բժիշկները պայքարում են 3 անչափահասների կյանքի համար (լուսանկարներ)

 

Մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 22:00-ի սահմաններում, «Ford Focus» մակնիշի 47 TQ 444 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդն ու նրա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը, և սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  վարորդը եղել է Աբովյան քաղաքի Երիտասարդական 1/1 շենքի բնակիչ, 17-ամյա Արման Ավագյանը, իսկ ուղևորները նույնպես եղել են անչափահասներ:

Be the first to comment on "Խոշոր ու «շումախերական» ավտովթար Կոտայքի մարզում. բժիշկները պայքարում են 3 անչափահասների կյանքի համար (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ