WhoScored ֆուտբոլային վիճակագրական պորտալի համաձայն՝ Հենրիխ Մխիթարյանը իր արդյունքներով գերազանցել է լոնդոնյան ակումբի նախկին հարձակվող Ալեքսիս Սանչեսին

 

PanARMENIAN.Net — Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «զինագործների» լավագույն խաղացող է ճանաչվել: WhoScored ֆուտբոլային վիճակագրական պորտալի համաձայն՝ 29-ամյա հայ ֆուտբոլիստն իր արդյունքներով գերազանցել է լոնդոնյան ակումբի նախկին հարձակվող, վերջերս «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Ալեքսիս Սանչեսին:

Մխիթարյանը գլխավորում է «Արսենալի» ֆուտբոլիստների ցանկը 7,51 միավորով: Մինչդեռ, The Daily Cannon-ի փոխանցմամբ, Սանչեսն ակումբում ուներ 7,33 միավոր. այժմ ՄՅՈւ-ում չիլիացի հարձակվողն ունի 7,45 միավոր:

«Վիճակագրությունն արտացոլում է այն, ինչ մեզնից շատերը տեսնում են խաղադաշտում: Մխիթարյանն այժմ վերագտնում է իր ոճը՝ ՄՅՈւ-ում դժվարություններից հետո», — նշում է աղբյուրը:

Be the first to comment on "WhoScored ֆուտբոլային վիճակագրական պորտալի համաձայն՝ Հենրիխ Մխիթարյանը իր արդյունքներով գերազանցել է լոնդոնյան ակումբի նախկին հարձակվող Ալեքսիս Սանչեսին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ