Հայ հայտնի կանայք այնքան են «փչացել», որ հերիք չի ամուսնու հետ վիրավորական բառերով են խոսում, դեռ մի բան էլ հրապարակում են սոցցանցերում

 

Առաջնեկի` Ալեքսանդր կրտսերի լույս աշխարհ գալուց 4 ամիս անց դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթը, վերականգնել է նախքան հղիությունն ունեցած իր կազմվածքը: Հատուկ սննդակարգի ու մարզումների շնորհիվ նա նիհարել է 33 կիլոգրամ: BRAVO.am-ի հետ զրույցում երիտասարդ մայրիկն ասել է, որ հետծննդաբերական շրջանում այնքան գիրացած է եղել, որ ամուսնու ներկայությամբ ամաչել է հանվել:

Մոսկվայում հայտնի դիետոլոգների մոտ վերապատրաստում անցած Լիլիթը վերջերս «Նոր կյանք` նոր մարմնում» վերնագրով ռուսալեզու գիրք է հրապարակել, որում նիհարել ցանկացող կանանց հետ կիսվում է իր փորձով: Նրանից տեղեկացանք, որ Երեւանում էլ հատուկ ճաշացանկով ռեստորան բացելու մեծ ցանկություն ունի:

Երեխայի լույս աշխարհ գալուց հետո զույգի հարաբերություններն էլ ավելի են ամրացել: Լիլիթի խոսքով` այժմ ավելի լավ են հասկանում միմյանց. «Խանդս փոքր-ինչ մեղմացել է. նախկինում ամեն մանրուքից տեսարան էի սարքում, բայց հիմա հանդարտվել եմ: Հասկանում եմ, որ նրան նվիրել եմ այն, ինչը նախկինում երբեք չի ունեցել: Բոլորովին նոր աշխարհ եմ տվել՝ վստահ լինելով, որ երբեք չի խաբի, չի դավաճանի, չի նեղացնի, նույնն էլ՝ ես: Այնքան եմ փոխվել, որ Ալեքսանդրը մեկ-մեկ հարցնում է, թե ինչու էլ իրեն չեմ խանդում, կարո՞ղ է էլ չեմ սիրում:)»:

Մանրամասներն Այստեղ

 

Be the first to comment on "Հայ հայտնի կանայք այնքան են «փչացել», որ հերիք չի ամուսնու հետ վիրավորական բառերով են խոսում, դեռ մի բան էլ հրապարակում են սոցցանցերում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ