«Խենթ» հայ բռնցքամարտիկը ջախջախեց ամերիկացիների կուռքին և չեմպիոն դարձավ. (Video)

 

Հայաստանցի բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանը հերթական նշանակալից հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում:

2011 թվականից պրոֆեսիոնալի կարգավիճակ ունեցող մեր հայրենակիցն այս գիշեր անցկացրեց իր թվով 16-րդ մենամարտը: Մրցակիցը 28-ամյա ամերիկացի բռնցքամարտիկ Ռոնի Ռիոսն էր, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 31 մարտերում տարել էր 29 հաղթանակ:

Կալիֆորնիայի Կոստա Մեսա քաղաքի OC Fair & Event Center մարզադահլիճում կայացած մրցամարտն անցավ մեր բնցքամարտիկի բացահայտ առավելությամբ, որը 6-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց իր մրցակցին: Սա նրա թվով 14-րդ հաղթանակն էր, այդ թվում 8-ը՝ անընդմեջ:

Картинки по запросу Ազատ Հովհաննիսյան
Այդպիսով, Ազատ Հովհաննիսյանը պահպանեց WBC-ի վարկածով Ամերիկայի մայրցամաքային թեթևագույն քաշային կարգի չեմպիոնի գոտին:

«Սկզբում ամեն ինչ այնքան էլ լավ չէր ընթանում, ես անգամ ձեռքս վնասեցի։ Ինձ մոտ վատ էր ստացվում մարտը, և ես մի պահ անելանելի դրության մեջ էի»,- մարտից հետո իր առաջին հարցազրույցում ասել է Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Be the first to comment on "«Խենթ» հայ բռնցքամարտիկը ջախջախեց ամերիկացիների կուռքին և չեմպիոն դարձավ. (Video)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ