ՉԼ. «Ման. Յունայթեդ»-ն անակնկալ կերպով դուրս մնաց հետագա պայքարից, «Ռոմա»-ն 1/4 եզրափակչում է (տեսանյութեր)

 

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում ընդունել էր «Սևիլիա»-ին:

Հանդիպման հաշիվը 74-րդ րոպեին բացել է հյուրերի հարձակվող Վիսամ բեն Յեդերը: 4 րոպե անց ֆրանսիացի խաղացողը ևս մեկ գնդակ ուղարկեց Դավիդ դե Խեայի դարպասը և իր հաշվին դուբլ գրանցեց: 84-րդ րոպեին «կարմիր սատանաներ»-ի կազմում հաշիվը կրճատեց Ռոմելու Լուկակուն, սակայն այդ գոլը ոչնչով չօգնեց անգլիական գրանդին:

Հարկ է նշել, որ Բեն Յեդերը փոխարինման էր դուրս եկել 72-րդ րոպեին:

Այսպիսով, երկու խաղերի արդյունքում իսպանական թիմը 2:1 հաշվով առավելության հասավ մանկունիացիների նկատմամբ և քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց:

«Ման. Յունայթեդ» — «Սևիլիա»՝ 1:2
0:1,0:2՝ Բեն Յեդեր, 1:2՝ Լուկակու

Զուգահեռ ընթացող խաղում «Ռոմա»-ն սեփական հարկի ներքո նվազագույն հաշվով առավելության հասավ Դոնեցկի «Շախտյոր»-ի նկատմամբ:

Միակ գոլը 52-րդ րոպեին հեղինակել է «գայլեր»-ի հարձակվող Էդին Ջեկոն:

Հիշեցնենք, որ կողմերի միջև առաջին խաղում՝ 2:1 հաշվով հաղթել էր ուկրաինական ակումբը, սակայն արտագնա խաղում խփած գոլի շնորհիվ իտալական գրանդը դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

«Ռոմա» — «Շախտյոր»՝ 1:0 (2:2)
1:0՝ Ջեկո

 

Be the first to comment on "ՉԼ. «Ման. Յունայթեդ»-ն անակնկալ կերպով դուրս մնաց հետագա պայքարից, «Ռոմա»-ն 1/4 եզրափակչում է (տեսանյութեր)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ