Քիմ Քարդաշյանը շոկային բացահայտումներ է արել անձնական կյանքի մասին

 

Ռիալիթի շոուի աստղը հերթական անգամ իր մասին հիշեցրել է ոճային ֆոտոսեսիայով: Քիմ Քարդաշյանը, հայտնվելով ELLE ամսագրի շապիկին, շոկային բացահայտումներ է կատարել իր անձնական կյանքի մասին:

Գաղտնիք չէ, որ Քիմ Քարդաշյանը միշտ ցանկացել է ունենալ մեծ ընտանիք, սակայն երկրորդ ծննդաբերությունից հետո բժիշկներն արգելել են նրան կրկին ռիսկի դիմել և վտանգել կյանքը:

Հարցազրույցի ժամանակ աստղը պատմել է, որ ծննդաբերության ժամանակ այնպիսի խնդիր է առաջացել, որից, շատ հաճախ, կանայք մահանում են: Իրեն հրաշքով է հաջողվել փրկվել: Այդ պատճառով ևս մեկ երեխա ունենալու համար աստղը ստիպված է եղել փոխնակ մայր գտնել:

Ինչ վերաբերում է ամուսնու հետ փոխհարաբերություններին, Քիմը նշել է, որ իրենք հրաշալի լրացնում են միմյանց:

Be the first to comment on "Քիմ Քարդաշյանը շոկային բացահայտումներ է արել անձնական կյանքի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ