Ամբաստանյալը նիստի ժամանակ հարձակվել վկայի վրա‚ բայց մահացել է սպայի կրակոցից (տեսանյութ)

 

Յուտայի դատական դահլիճից շոկային տեսանյութ է հրապարակվել‚ որտեղ երևում է‚ թե ինչպես է ամբաստանյալը հարձակվում վկայի վրա:

Փաստաբանի ձեռքից վերցնելով գրիչը՝ նա հարձակվում է վկայի վրա‚ բայց ինքն է մահանում սպայի կողմից արձակված 4 կրակոցից: Կադրերում կարելի է տեսնել‚ թե ինչպես են ներկաները գոռում և հորդորում ամբաստանյալին կանգ առնել: Բայց վերջինս ոչինչ չի լսում և սպան ստիված կրակ է բացում 25-ամյա Սիալ Անիլաուի վրա: Այս մասին գրում է life.ru-ն՝ հղում անելով The Sun-ին:

Տղան‚ ում վրա հարձակվել էր ամբաստանյալը‚ փողոցային խմբավորման 17 անդամներից մեկն էր:  Նրանք մեղադրվում էին դավադրության, հարձակման, կողոպուտի և զենքով հանցագործություններ կատարելու մեջ: Նա վերջին մեղադրյալն էր այդ գործով‚ իսկ մյուսներին դատապարտել էին 10-30 տարվա ազատազրկման:

Be the first to comment on "Ամբաստանյալը նիստի ժամանակ հարձակվել վկայի վրա‚ բայց մահացել է սպայի կրակոցից (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ