Ընգեր, պա բռատսկի մորթում ենք. հրապարակվեցին քրեական հեղինակությունների գաղտնալսումները

 

2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով այսօր դատարանում հետազոտվեց քրեական  հեղինակություններ Նորատուսցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի հեռախոսային խոսակցությունները:

Ի դեպ՝ նախաքննական մարմինը վերծանել է հիշյալ անձանց viber-ի խոսակցությունները: Խոսակցության ժամանակ էլ վերջիններս բողոքում են կապից, ինչպես նաեւ wifi-ից:

2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչելորի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել էիսկ հրազենային վիրավորում ստացած38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «ՍուրբԱստվածամայր» բժշկական կենտրոնԱվելի ուշստացած վնասվածքներից մահացել էրնաեւ Մուշեղ Մուշեղյանը:

Սույն քրեական գործով մեղադրվում են քրեական հեղինակություններ ԱլիկԲանդուրյանը (Նորատուսցի Ալիկ), նրա թիկնապահԲդո մականունով հայտնի ԱրմենԳասպարյանը եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը:

Հեռախոսային խոսակցություններում պարբերաբար հայհոյանքներ էին հնչեցվում, վիրավորական արտահայտություներ: Խոսակցություններից պարզ է դառնում, որ նախքան դեպքը Նորատուսցի Ալիկը, Չարբախցի Գեղամը եւ Արմեն Գասպարյանը (Բդո) փորձել են պարզել Մուշեղ Մուշեղյանի տան տեղը: Տան տեղը պարզելու համար գործին խառնել են անգամ բարձրաստիճան ոստիկաններից մեկի փեսային:

Հեռախոսային խոսակցություններում նաեւ լսվում էր, թե ինչպես է քրեական հեղինակություն Զապ մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանը Նորատուսցի Ալիկի խնդրանքով գեղեկցության սրահին կից նկուղից հանել մեկ այլ քրեական հեղինակություն «Բանգլադեշցի Վիրաբիկ» մականունով հայտնի Վիրաբ Գասպարյանին: Հայհոյանքներն այնքան շատ էին, որ դատական նիստի ընթացքում առաջարկվեց, որ ոչ թե ձայնագրությունների սղագրությունները հրապարակվեն, այլ՝ ձայնագրությունը, որովհետեւ գրեթե ամեն նախադասության մեջ վիրավորանքներ պարունակող արտահայտություններ, սեռական բնույթի հայհոյանքներ կային:

Ձայնագրություններից մեկում Պետրոս Իսրայելյանը եւ Նորատուսցի Ալիկն իրար հետ հեռախոսով խոսելիս ասում են՝ «Դրան իրեք օր պիտի կոխեմ հողը»: Մյուսն էլ պատասխանում է՝ «100 տոկոս, ախպեր, էդ օրը 100 տոկոս տփելու ենք, ախպեր ջան»: Այդ խոսակցություններից պարզ դարձավ, որ Մուշեղ Մուշեղյանի հետ այդ օրը գեղեցկության սրահին կից նկուղում եղել է հինգ հոգի, իսկ Չարբախցի Գեղամի հետ՝ «50 ավտո»: Նորատուսցի Ալիկը պարբերաբար Չարբախցի Գեղամին հորդորում է «սատկացնել» Մուշեղ Մուշեղյանին. «Վիրաբիկին կանչի առանձին ասա տղերքը դրան սպանում են. բայց Գեղամ, կիսատ-պռատ չծեծեն էլի դրան… նենց են ծեծում, որ հիվանդանոց  էթա էլի, այսինքն: Ընգեր պա բռատսկի մորթում ենք»,- դիմելով Չարբախցի Գեղամին՝ ասում է Նորատուսցի Ալիկը, ինչին Գեղամը դրական է արձագանքում. «Սաղի հմար ենք տփում, ախպեր ջան»: Հեռախոսային խոսակցության ընթացքում Նորատուսցի Ալիկը, սակայն, չի հանգստանում, պարբերաբար կրկնում է. «Գեղամ, ծեծելուց ասում ես նենց ծեծեն, սաղ ջարդեն, էլի… բայց ասա բիտեքով, ախպերավարի»: Գեղամը պատասխանում է, որ իրենց մոտ հա՛մ դուբինկա կա, հա՛մ լապատկի կոթ: «Բիտեքով ասա ոտերը ջարդեք»: Նորատուցսի Ալիկի հետ խոսակցության ընթացքում Չարբախցի Գեղամը հեռախոսը փոխանցում է Մուշեղի հետ նկուղային հարկում գտնվող քրեական հեղինակություն Վիրաբ Գասպարյանին: Նորատուսցի Ալիկը նրան ասում է, որ տարածքից գնա, նշում է, որ այդ մասին տեղյակ է նաեւ Զապը. «Դրանից հեռու ոչ մի ձեւ պաձերշկա չանես»,- դիմելով Վիրաբիկին՝ ասում է Ալիկը: Կարճ ժամանակ անց նրանց խոսակցությանը միանում է նաեւ Զապը եւ կրկին հորդորում Վիրաբիկին, որ տարածքից գնա. «Դու դրանից յան տու, ապեր»,- ասում է Զապը:

Դեպքից հետո արդեն Չարբախցի Գեղամին է զանգահարում Նորատուսցի Ալիկի թիկնապահը՝ Բդո մականունով Արմեն Գասպարյանը եւ նրանից հետաքրքրվում, թե ինչ իրավիճակ է: Ի պատասխան՝ Գեղամն ասում է. «Բդո ջան, մորթինք, իրեք հոգի մեր կողմից խփնվել ա, էտի մեռածի նման մարդ ա, թեւ-ոտը ջարդել ենք»,- այսպիսին է լինում նրանց հեռախոսային խոսկացությունը: Ապա Բդոն փորձում է պարզել, թե «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, ինչպես նաեւ դիահերձարանում քանի դիակ կա, այդ կերպ նրանք փորձել են հասկանալ, թե արդյոք Մուշեղ Մուշեղյանը սպանվե՞լ է, թե ոչ: Խոսակցություններից մեկում մի տղամարդ գործով ամբաստանյալ Արմեն Գասպարյանին` Բդոյին ասում է, որ էլ չզանգի իր համարին: «Ցավդ տանեմ, մի զանգի էլ էս համարին, խփին սաղիս, մեզի խփին, մարդ մեռավ զենքով»: Ենթադրվում է, որ այս խոսակցությունը եղել է «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում կատարված սպանություններից հետո:

Ի դեպ, գաղտնալսվել է նաեւ Չարբախցի Գեղամի որդին՝ Գոռ Իսրայելյանը: Վերջինս դեպքից հետո զանգահարել է ինչ-որ մեկին եւ հետաքրքրել, թե ինչպես կարող են ինքն ու հայրը գնալ երկրից:

Այսօր դատարանում հետազոտվեցին նաեւ սույն գործով իրեղեն ապացույցները, մասնավորապես հետազոտվեցին գործում առկա երկու դանակները, պարկուճները, «Մակարով» տեսակի ատրճանակը եւ սկավառակները:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 20-ին:

Be the first to comment on "Ընգեր, պա բռատսկի մորթում ենք. հրապարակվեցին քրեական հեղինակությունների գաղտնալսումները"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ