Քաղցկեղի մահացությամբ ՀՀ-ն առաջին տեղում է. ԱՀԿ-ի տվյալներին արձագանքել է ԱՆ-ն

 

Վերջին օրերին Հայաստանում դարձյալ սկսեց ակտիվորեն շրջանառվել ու տագնապ առաջացնել World Life Expectancy («Կյանքի տեւողությունն աշխարհում») էլեկտոնային պարբերականի 2016 թվականի հրապարակումը, ըստ որի՝ ուռուցքային հիվանդություններից մահացության ցուցանիշով մեր երկիրը զբաղեցնում է առաջին տեղը՝ 172 երկրների շարքում:

Կայքը, հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 2014 թվականի տվյալներին, նշում է, որ Հայաստանում 100 000 բնակչի հաշվով քաղցկեղից մահվան դեպքերը կազմել են շուրջ 230: Երկրների ցանկը եզրափակում են Նիգերիան եւ Գաբոնը՝ համապատասխանաբար 53 եւ 51 դեպքերով:

ՀՀ առողջապահության նախարարություն ուղարկված հարցմամբ խնդրել էինք մեկնաբանել ներկայացաված պատկերը ու նաեւ պարզաբանել առողջապահության նախարարության դիրքորոշումը, թե Հայաստանում չարորակ նորագոյացությունների տարածմանը որքանով է նպաստում հանքարդյունաբերությունը, եւ եթե դա համարվում է դեպքերի ավելացմանը նպաստող հանգամանք, ապա արդյո՞ք մտադրություն կա համապատասխան ահազանգ հնչեցնելու եւ կոչ անելու, որպեսզի ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ՝ բնակչության առողջությունը չվտանգելու ուղղությամբ:

Ինչ են պատասխանել առողջապահության նախարարությունից:

Աննա Զախարյանի նյութը կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 14-ի համարում:

 

 

Be the first to comment on "Քաղցկեղի մահացությամբ ՀՀ-ն առաջին տեղում է. ԱՀԿ-ի տվյալներին արձագանքել է ԱՆ-ն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ