Մոսկվայից Գյումրի թռչող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել ծխող ուղևորի պատճառով

 

Մոսկվայից Գյումրի թռչող օդանավը մարտի 11-ին հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում:

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։

«Ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը եղել է ուղևորներից մեկը, որը փորձել է ծխել թռիչքի ընթացքում»,–ասաց նա։

Ռուսական РЕН ТВ-ն հաղորդում է, որ հարկադիր վայրէջքի որոշումը կայացրել է ինքնաթիռի հրամանատարը` ոչ ադեկվատ ուղեւորի պատճառով:

Տղամարդուն տարհանել են ինքնաթիռից ոստիկանության աշխատակիցները, ինչից հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը:

 

 

Be the first to comment on "Մոսկվայից Գյումրի թռչող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել ծխող ուղևորի պատճառով"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ