Ովքեր են ներման արժանացած ցմահ դատապարտյալները. նոր մանրամասներ Սերժ Սարգսյանի որոշումից

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանն օրերս ներում է շնորհել մի շարք դատապարտյալների: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով, նա ներում է շնորհել ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանին, որը 1997թ. դեկտեմբերի 25-ին գերագույն դատարանի կողմից դատապարտվել էր մահապատժի` սպանությանը մասնակից լինելու համար: Այնուհետեւ մահապատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ, եւ նա 23 տարի է՝ գտնվում է անազատության մեջ:

Բայց պարզվում է` ներում ստացած դատապարտյալների ցանկը չի ավարտվում: Մեզ հասած տեղեկություններով` ներում են ստացել «քիմիկների գործով» մեղադրյալներ Աշոտ Առաքելյանը, Արմեն Լեպեջյանը, Սամվել Խաչատրյանը:

 

Հիշեցնենք, որ «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտում աշխատած քիմիկները դատապարտվել էին ազատազրկման` թմրանյութ (ամֆետամին տեսակի) արտադրելու եւ իրացնելու համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նախագահականից պարզել, թե քանի՞ անձ է արժանացել Սերժ Սարգսյանի ներմանը, եւ կոնկրետ ո՞ր դատապարտյալներին է ներում շնորհվել: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` գործընթացը շարունակվում է, եւ մինչեւ մարտի 15-ը այլ դատապարտյալների եւս ներում կշնորհվի: Ի պատասխան մեր այս հարցման` Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հայտնել էր. «Ձեր ունեցած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Միեւնույն ժամանակ հարկ եմ համարում տեղեկացնել, որ դատապարտյալների ներման խնդրագրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերն անհատական իրավական ակտեր են եւ ենթակա չեն պարտադիր հրապարակման:

Դրանք պարունակում են անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ եւ տվյալներ, որոնք, համաձայն 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի, ենթակա են պաշտպանության, եւ չի կարելի դրանք օգտագործել կամ տարածել առանց տվյալ անձանց համաձայնության` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Հրամանագրերի վերաբերյալ պատշաճ կարգով իրազեկվում են ներման խնդրագրերով դիմած դատապարտյալները, ինչպես նաեւ միջնորդություններով հանդես եկած անձինք: Չնայած նախագահականում դեռեւս չեն շտապում մեր տեղեկություննեըր հաստատել, սակայն դատապարտյալների շրջանում խոսակցությունները մեծ թափ են ստացել, եւ ինչպես ասում են` առանց կրակ ծուխ չի լինում, եւ վերջիններս ամեն վայրկյան սպասում են վարչության ղեկավարության ահազանգին: Քնար Մանուկյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/786341/

Be the first to comment on "Ովքեր են ներման արժանացած ցմահ դատապարտյալները. նոր մանրամասներ Սերժ Սարգսյանի որոշումից"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ