«Խելագար-հանճարը» հայ ընտանիքից , որը դարձել է միլիարդատեր անշահութաբեր և կորուստային ակտիվների հաշվին

Հայազգի ամերիկացի գործարար Փոլ Ղազարյանը հայտնի է աշխարհում որպես ռիսկային ներդրող, ով  միլիարդատեր դարձավ կորստային ակտիվներով:

Պօլl Ղազարյանը ծնվել է 1955 թ-ին    Ռոդ Այլենդ նահանգի Պրովիդենս շրջանի Պոտակետ քաղաքում,  հայերի ընտանիքում, որոնց նախնիները փախել են Միացյալ Նահանգներ Արեւմտյան Հայաստանից՝ խուսափելով 1915 թ. Մեծ Եղեռնից

Քոլեջից հետո, ապագա միլիարդատերը ընդգրկվել է Rhode Island- ի հեղինակավոր մասնավոր Brown համալսարանում, այնուհետեւ` Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի բիզնես դպրոցում:

Արդեն Նյու Յորքում սովորելու տարիներին , հայ երիտասարդը սկսել է աշխատել «The Goldman Sachs Group, Inc» խոշորագույն ամերիկյան ֆինանսական ծառայությունների ընկերությունում, եւ մինչեւ 1987 թ. զբաղեցրել է ընկերության տարբեր պաշտոններ է՝ մասնագիտանալով  ներդրումային բանկային գործում:

1988-ին, վերադառնալով ծննդավայր, Ղազարյանը հիմնադրեց իր սեփական ներդրումային ընկերությունը, որը նա անվանեց այն փողոցի անվամբ, որտեղ նա մեծացել էր `«Japonica Partners»: Ի դեպ, Japonica  ծաղիկը անմոռուկի տարատեսակն է, որը դարձավ Հայոց ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ:

 

Շուտով բիզնեսի հաջող մեկնարկը բերեց խոշոր ներդրումային ծրագրեր, և ընկերությունը սկսեց վերահսկել ԱՄՆ-ի տարբեր մասերում գտնվող երկու միլիարդանոց ակտիվները: 1993 թ.-ին Ղազարյանը ղեկավարել է նաեւ ընկերության կողմից ձեռք բերված «Sunbeam-Oster» տան էլեկտրական սարքերի արտադրության ընկերությունը:

Ամերիկյան մամուլը, մասնավորապես, այնպիսի հրատարակություններ, ինպիսիք են «The Wall Street Journal»-ը և «The New York Times»-ը դեռ 90-ականների կեսերին Պոլ Ղազարյանին անվանել են առավել արտառոց ներդրող եւ «խելագար հանճար»,  հսկայական ռիսկերի գնալու, ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում՝  ցածր շահութաբեր և կորուստային ակտիվներում ներդրումների համար :

Իր ամմբողջ կարիերայի ընթացքում Ղազարյանը կարողացավ ապացուցել իր իրավացիությունը և նպաստել իր սեփական ֆինանսական շահերին:

Պոլ Ղազարյանի ներդրումային գործունեության ամենավտանգավոր քայլը Հունաստանի պետական ​​պարտատոմսերի ձեռքբերումն էր 2013 թ. Ֆինանսական ճգնաժամի ժամանակ:

Գործարքը, ըստ տարբեր գնահատականների, մեծապես օգնում էր Հունաստանին թեթևացնել պարտքի բեռը:

Ներկայում Ղազարյանը հանդիսանում է, ոչ միայն  խոշորագույն պարտատոմսերի տնօրինողը Հունաստանում, այլև զարգացնում է ներդրումային շուկան Պորտուգալիայում, որը նույնպես, ոչ վաղ անցյալում գտնվել  է ֆինանսական ճգնաժամի գագաթնակետին:

Պոլ Ղազարյանը  ներգրավված է նաև բարեգործական աշխատանքներում: Նա հիմնադրել ի պատիվ իր տատիկի ու պապիկի, Չարլզի եւ Ագնես Ղազարյանների է հիմնադրամը (the Charles & Agnes Kazarian Eternal Foundation/CAKE), որը Հայոց ցեղասպանությունը վերապրած  ընտանիքներին աջակցում է առողջապահության, կրթության եւ զարգացման ոլորտներում:

 

Be the first to comment on "«Խելագար-հանճարը» հայ ընտանիքից , որը դարձել է միլիարդատեր անշահութաբեր և կորուստային ակտիվների հաշվին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ