Samsung-ը ներկայացրել է նոր հեռուստացույց, որն «անհետանում» է չօգտագործելու դեպքում (լուսանկարներ)

 

Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է QLED հեռուստացույցների նոր շարքը, որը հայտնվել է թե՛ սպառողների, թե՛ մրցակիցների ուշադրության կենտրոնում: Նորույթին անդրադարձել է Luxury Launches-ը:

Նշվում է, որ նոր հեռուստացույցները համալրված են քվանտային կետերով լուսադիոդային էկրաններով, սակայն սա նորույթի միակ առանձնահատկությունը չէ:

Աղբյուրը մանրամասնում է, որ անջատված լինելու դեպքում այս հեռուստացույցի էկրանն «անհետանում» է. այն ուղղակի կրկնում է պատի կամ ցանկացած ֆոնի տեսքը, որի վրա այն գտնվում է՝ դառնալով համարյա անտեսանելի:

Այս գործառույթից օգտվելու համար բավական է լուսանկարել հեռուստացույցն ու պատը, որի վրա այն գտնվում է. մնացածն անում է Samsung-ի հատուկ հավելվածը: Պատի հետ «ձուլվելուց» բացի՝ հեռուստացույցի էկրանի վրա ստվեր է ավելանում, ինչի շնորհիվ հեռուստացույցի շրջանակը նմանվում է պատից կախված դատարկ շրջանակի:

 

Սակայն պարտադիր չէ, որ այն դատարկ մնա. կարելի է հատուկ ռեժիմի միջոցով (Ambient mode) տարբեր լուսանկարներ արտապատկերել էկրանի վրա, ցուցադրել նորություններ կամ եղանակի տեսությունը:

Be the first to comment on "Samsung-ը ներկայացրել է նոր հեռուստացույց, որն «անհետանում» է չօգտագործելու դեպքում (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ