Գարնանային արձակուրդը դպրոցներում կմեկնարկի մարտի 19-ին

 

Հայաստանի հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդը առաջին դասարանցիների համար կմեկնարկի մարտի 19-ին և կտևի մինչև ապրիլի 1-ը ներառյալ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը:

«Համաձայն պլանի՝ երկրորդից տասներկուերորդ դասարանի աշակերտներին գարնանային արձակուրդը կտրամադրվի մարտի 26-ից մինչև ապրիլի 1-ը ներառյալ»,-ասաց Մակյանը:

Ըստ կարգի՝ դպրոցները կարող են գարնանային արձակուրդի համար հատկացված օրերը միացնել ձմեռային արձակուրդին: Նախարարությունում այդպիսի դիմումներ եղել են դեռևս դեկտեմբերին: «Մայրաքաղաքից և մարզերից 13 դպրոցներ գարնանային արձակուրդը միացրել են ձմեռայինին: Պատճառները եղել են տարբեր, օրինակ՝ ջեռուցման խնդիրները»,-ասաց Մակյանն ու հավելեց, որ այդ դպրոցների աշակերտներն այս տարի գարնանային արձակուրդ չեն ունենա:

Գարնանային արձակուրդ չունեցող դպրոցներից են Երևանի 17 և 16 հատուկ դպրոցները, Տեսողության խանգարմամբ երեխաների հատուկ դպրոցը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի մանկավարժական համալսարանի ավագ դպրոցները, Կարբիի միջնակարգ դպրոցը, Մեծամորի ավագ դպրոցը, «Փոքր Մհեր» կրթահամալիրը և մի քանի այլ դպրոցներ:

 

Be the first to comment on "Գարնանային արձակուրդը դպրոցներում կմեկնարկի մարտի 19-ին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ