Համան. Մխիթարյանն «Արսենալի» միակ ֆուտբոլիստն է, ում իր կազմում կցանկանար ունենալ «Մանչեսթեր Սիթին»

 

Մյունխենի «Բավարիայի» և «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Դիետմար Համանը Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի՝ «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղից առաջ անդրադարձել է «զինագործների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

 

«Արսենալի» միակ ֆուտբոլիստը, որին «Մանչեսթեր Սիթին» կցանկանար ձեռք բերել, դա «զինագործների» նորեկ Հենրիխ Մխիթարյանն է:

Նա շատ ընդունակ ֆուտբոլիստ է: Այո, կային պատճառներ «Մանչեսթեր Յունայթեդում» հաջողության չհասնելու համար, սակայն նա թոփ մակարդակի ֆուտբոլիստ է:

 

Եթե կարողանաս առավելագույնը ստանալ Մխիթարյանից, ապա կտեսնես ֆուտբոլիստի, ում կցանկանար իր կազմում ունենալ ցանկացած ակումբ: Հենրիխը փոխանցումներ է կատարում, գոլեր խփում, ինձ համար նա հարձակողական կիսապաշտպանի կատարյալ օրինակ է: Եթե նրա մոտ ամեն ինչ ստացվի, ապա կտեսնեք բազմաթիվ զարմացած մարդկանց»,- գերմանացու խոսքը մեջբերում է Goal.com-ը:

 

Հիշեցնենք, որ «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղը կկայանա մարտի 1-ին:

Be the first to comment on "Համան. Մխիթարյանն «Արսենալի» միակ ֆուտբոլիստն է, ում իր կազմում կցանկանար ունենալ «Մանչեսթեր Սիթին»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ