Թուրքիայի պահանջով Չեխիայում ձերբակալված քուրդ գործիչը ազատ է արձակվել

 

Փետրվարի 25-ին Թուրքիայի պահանջով Պրահայում կալանավորված Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) նախկին համանախագահ Սալիհ Մուսլիմը ազատ է արձակվել։ Վերջինիս գործով  առաջին դատական լսումը տեղի է ունեցել այսօր՝ փետրվարի 27-ին։

Թուրքիայի արդարադատության նախարարությունը համապատասխան փաստաթղթեր է ուղարկել Չեխիային՝ Մուսլիմի արտահանձման վերաբերյալ, ով Թուրքիայում մեղադրվում է ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու, ինչպես նաև ահաբեկչություն իրականացնելու մեջ։

 

Թուրքիան փետրվարի 13-ին Սալիհ Մուսլիմին ընդգրկել էր հետախուզման մեջ գտնվող  հանցագործների «կարմիր ցուցակում»: Թուրքիայի ղեկավարությունը 4մլն թուրքական լիրա (մոտ 1մլն դոլար) էր խոստացել այն կողմին, ով կձերբակալեր քուրդ քաղաքական գործչին և կարտահանձներ իրեն։

Թուրքական աղբյուրը այլ մանրամասներ չի հաղորդում դատարանի որոշման մասին։

Մուսլիմի ազատ արձակմանը արդեն հասցրել է արձագանքել  Չեխիայում Թուրքիայի դեսպանությունը։ Վերջինս մտահոգություն է արտահայտել տեղի ունեցածի շուրջ։

Որոշումը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում։

Աղբյուր`   ermenihaber.am

Be the first to comment on "Թուրքիայի պահանջով Չեխիայում ձերբակալված քուրդ գործիչը ազատ է արձակվել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ