Երկու պերուացի մահացել է՝ փորձելով ինքնաթիռի շասսիում թաքնված հասնել Նյու Յորք

 

Երկու պերուացի մահացել է՝ փորձելով օդանավի շասսիի ձողերի արանքում թաքնված ու առանց տոմս մեկնել Էկվադորից:

Ինչպես նշում է ria.ru-ն, նրանց էքստրեմալ թռիչքը ողբերգական ավարտ է ունեցել. տղամարդիկ թռիչքի ընթացքում ցած են ընկել:

Ոստիկանության փոխանցմամբ՝ անտոմս ուղևորները հայտնաբերվել են Գուայակիլ քաղաքի օդանավակայանի թռիչքուղու վրա՝ օդանավի թռիչքից կարճ ժամանակ անց:

Աղբյուրը մանրամասնում է, որ օդանավն Էկվադոր էր եկել Պերուից: Այնուհետև այն ուղևորվել է Նյու Յորք: Ի վերջո, օդանավը ստիպված է եղել վերադառնալ, քանի որ Էկվադորի իշխանությունները կասկածել են, որ շասսիի ձողերի արանքում կարող են այլ անտոմս ուղևորներ լինել:

Be the first to comment on "Երկու պերուացի մահացել է՝ փորձելով ինքնաթիռի շասսիում թաքնված հասնել Նյու Յորք"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ