«Նա, ով կարող է կնոջը կառավարել, կարող է նաև պետություն ղեկավարել»

 

Ֆրանսիական գրականության դասական Օնորե դը Բալզակի արվեստը շարունակ պտտվում է տղամարդու և կնոջ հարաբերությունների շուրջ: Համաձայն գրողի կենսագրության՝ ինքը՝ Բալզակը, որպես կանոն, սիրահարվում էր իրենից բավականաչափ մեծ կանանց: 30-ն անց գեղեցիկ, անկախ կանայք Բալզակի կիրքն էին: Իզուր չէ, որ այդ տարիքն անվանում են բալզակյան հասակ:
1. Սեփական կնոջից սիրուհի սարքել չկարողանալն ապացուցում է միայն ամուսնու անլիարժեքության մասին: Պետք է կարողանալ մի կնոջ մեջ գտնել բոլոր կանանց: Իր քայլվածքով կինն ամեն ինչ կարող է ցույց տալ՝ թույլ չտալով ոչինչ տեսնել:

2. Իր ամուսնու վրա ծիծաղող կինն այլևս չի կարող նրան սիրել:

3. Խանդոտ ամուսինն իրականում ոչ թե իր կնոջ վերաբերյալ կասկածներ ունի, այլ՝ հենց իր:

4. Կինն իր սիրելի ամուսնու դեմքը նույնքան լավ գիտի, որքան նավաստին՝ բաց ծովը:

5. Ոչ ոք չի սիրում կնոջը պատանեկության կամ հասունության, գեղեցկության կամ անճոռնիության, հիմարության կամ խելքի համար: Նրան ինչ-որ բանի համար չեն սիրում, այլ պարզապես սիրում են, ուղղակի սիրում են:

 

6. Նա, ով կարող է կնոջը կառավարել, կարող է նաև պետություն ղեկավարել:

7. Միայն կնոջ վերջին սերը կարող է համեմատվել տղամարդու առաջին սիրո հետ:

8. Տղամարդը կորցնում է, եթե ոչինչ չի շահում: Կինը շահում է, եթե ոչինչ չի կորցնում:

9. Կինը սիրում է հաղթանակ տանել այն տղամարդու նկատմամբ, որն ուրիշին է պատկանում:

10. Ոչ ոք չի դառնում կնոջ ընկերը, եթե կարող է դառնալ նրա սիրեկանը:

11. Անհեթեթություն է համարել, թե իբր տղամարդը երբեք չի կարող երջանիկ լինել միևնույն կնոջ հետ: Դա հավասարազոր է այն պնդմանը, որ լավ երաժշտին մի քանի ջութակ է հարկավոր՝ որևէ լուրջ գործ նվագելու համար:

12. Կանանց հատուկ է անհնարինն ապացուցել՝ հնարավորի հիման վրա, և ժխտել ակնհայտը՝ հղում անելով կանխազգացմանը:

13. Անգամ կնոջ ամենաանկեղծ խոստովանությունների մեջ միշտ լռության համար տեղ է մնում:

14. Կինը պետք է պատկանի այն տղամարդուն, որը կլուծի նրա խնդիրները:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

 

 

Be the first to comment on "«Նա, ով կարող է կնոջը կառավարել, կարող է նաև պետություն ղեկավարել»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ