Ավանդական ուտեստ՝ արևային Վրաստանից. այն կդառնա շատ սիրելի Ձեր ընտանիքում

 

Վրացական Փխալի

Փխալին վրացական խոհանոցի ամենասիրված և էժան ուտեստներից մեկն է: Նրանում առկա է տարբերակայնության սկզբունքը, այն է՝ մի բաղադրատոմսում կարելի է օգտագործել տարբեր բաղադրամասեր: Ներկայացնում ենք Փխալիի տարբերակներից մեկը:

Բաղադրիչներ

1. Սպանախ – 500 գ
2. Ընկույզ – 75-100 գ
3. Սոխ – 1 հատ
4. Սխտոր – 2-3 ատամիկ
5. Համեմ – 1 փունջ
6. Նուռ – 1 հատ
7. Խմելի-սունելի – 1 թ/գ
8. Նռան հյութ կամ գինու քացախ – 1 ճ/գ
9. Ընկույզի ձեթ

Պատրաստման եղանակը

1. Նախ՝ լավ լվանալ սպանախը հոսող ջրով, հետո դնել եռացող ջրով կաթսայի մեջ 5 րոպե:

2. 5 րոպե անց հանել սպանախը, լցնել քամիչի մեջ և արագ վրան սառը ջուր լցնել: Դրանից հետո լավ քամել սպանախը:

3. Ընկույզը, սխտորը, համեմը և սոխը լավ մանրացնել բլենդերով: Դրանից հետո պետք է լավ հունցել այդ զանգվածը, ինչից հետո ավելացնել աղ և համեմունքներ:

4. Սպանախը նույնպես պետք է անցկացնել մսաղացով: Եթե զանգվածը նորից հեղուկ պարունակի, ապա պետք է մեկ անգամ ևս քամել: Դրանից հետո սպանախը պետք է խառնել ընկույզի զանգվածի հետ: Ավելացնել մի փոքր գինու քացախ կամ նռան հյութ և նորից խառնել:

5. Պետք է ստացվի պաշտետի նման զանգված: Զանգվածից գնդեր ձևավորել, շարել ափսեի վրա և զարդարել նռով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Be the first to comment on "Ավանդական ուտեստ՝ արևային Վրաստանից. այն կդառնա շատ սիրելի Ձեր ընտանիքում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ