12-ամյա հնդկուհին Գինեսի ռեկորդակիր է դարձել՝ 6 ժամում 102 տարբեր լեզուներով` այդ թվում հայերեն երգեր երգելով (տեսանյութ)

 

Դուբայում բնակվող, բայց ծագումով հնդիկ Սուչետա Սաթիշը 12 տարեկան է, սակայն արդեն հասցրել է Գինեսի գրքի կրկնակի ռեկորդակիր դառնալ, գրում է Oddity Central-ը՝ մանրամասնելով, որ աղջնակը 6 ժամ 15 րոպեում 102 տարբեր լեզվով երգեր է երգել:

Նշվում  է, որ աղջիկն իր ռեկորդը սահմանել է Դուբայում Հնդկաստանի հյուպատոսության շենքում: Նա սահմանել է միանգամից 2 ռեկորդ՝ ամենաշատ քանակությամբ լեզուներով երգելու և երեխայի կողմից ամենաերկար համերգի համար:

Յոթերորդ դասարանի աշակերտուհին, որը երգում է հնդկերեն, անգլերեն, հայերեն, ուելսերեն, իսլանդերեն, ղրղզերեն, ռուսերեն և այլ լեզուներով, պատմել է, որ միշտ էլ տարված է եղել օտար լեզուներով: Նա երազում է հնարավորինս շատ լեզուներ սովորել, որպեսզի հետագայում իր անունը հիշվի սերունդների կողմից:

Առաջին օտար լեզուն, որը Սուչետան սովորել է, ճապոներենն էր, որին հաջորդել է արաբերենը: Նրան ամենադժվար տրված լեզուներից են ֆրանսերենը, հունգարերենն ու գերմաներենը: Մինչդեռ հայերենն ու սլովակերենն ու այդ լեզուներով երգերը նրա կողմից ամենասիրվածն են:

Be the first to comment on "12-ամյա հնդկուհին Գինեսի ռեկորդակիր է դարձել՝ 6 ժամում 102 տարբեր լեզուներով` այդ թվում հայերեն երգեր երգելով (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ