«Մի հիանալի խայտառակություն»՝ Արմնյուզի առավոտյան եթերում…

 

Արմնյուզ հեռուստաընկերությամբ ցուցադրվող հաղորդումներից մեկում, որ հեռարձակվում է առավոտյան ժամերին, հյուրընկալել էին Լիլի Մորտո կեղծանունով ոմն մեկին, ով ներկայանում էր իբրև ոճաբան:

Տվյալ հաղորդումն առաջացրեց  բազմաթիվ հեռուստադիտողների զայրույթը, քանզի տաղավար հրավիրված հյուրի հագուկապը հիշեցնում էր մերկապարուհու հագուկապի, ով իր ելույթից անմիջապես հետո այցելել էր տաղավար:

Ավելի տարօրինակ ու ապսուրդային էր այն, որ նման հագուստով ներկայացած անձին, բնութագրեցին որպես համարձակ մարդու:

Նորից հիշեցնեմ, որ հաղորդումը հեռարձակվում էր առավոտյան ժամին, իսկ համարձակությունը ոչ մի դեպքում պետք չէ շփոթել սանձարձակության հետ:

Հ.Գ. Հաղորդման ավարտին, հաղորդավար տղամարդիկ հիացած ասացին՝ թողենք թող ժողովուրդը սա մարսի: Այս վերջին արտահայտությունը թողնենք առանց մեկնաբանության:

Be the first to comment on "«Մի հիանալի խայտառակություն»՝ Արմնյուզի առավոտյան եթերում…"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ