Հայկական կողմը կգնա հակահարձակման…

 

«ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը «Համաշխարհային սպառնալիքների գնահատման» 2018 թ. զեկույցում գրել է, թե Ղարաբաղյան հակամարտությունը 2018 թվականին կարող է վերաճել լայնածավալ պատերազմի, որի ընթացքում Ռուսաստանը, հնարավոր է՝ կաջակցի իր դաշնակից Հայաստանին:

Նշվում է, որ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերն ավելացնում են Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից փոխզիջումների չգնալը, ներքին ճնշումների ուժգնացումը, Ադրբեջանի ռազմական ներուժի կայուն արդիականացումը եւ Հայաստանի կողմից ռուսական նոր սպառազինությունների ձեռքբերումը:

Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեեւը ռազմական սադրանքները չի բացառում, սակայն լայնածավալ ռազմական գործողություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չի կանխատեսում:

Ռազմական փորձագետը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, թե շատ բան որոշելու է ընթացիկ իրավիճակը Ադրբեջանում, բայց Ադրբեջանի ռազմական կեցվածքի վրա ոչ թե ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններն են ազդելու, այլ ներիշխանական պայքարը կլանների միջեւ:

Եվսեեւը համոզված է, որ Բաքվում այսօր ռազմական լուրջ հաջողությունների ակնկալիքներ չունեն: Ավելին, հայկական զինված ուժերը, որոնք ավելացրել են իրենց ռազմական ներուժը, պատրաստ են հակահարձակման, եւ լավ կլիներ, որ այս գործոնը հաշվի առնեին Ադրբեջանում:

 

Պարոն Եվսեեւ, համաձա՞յն եք այս տեսակետի հետ: Կա՞ն արդյոք իրական հիմքեր կանխատեսելու լայնածավալ պատերազմ:

Ես գիտեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները եւ մասնավորապես Միացյալ Նահանգներն ունեն նման մտահոգություն, որ իրավիճակը կարող է սրվել մինչեւ այս տարվա ամառ, սակայն դա առայժմ դժվար է հաստատել կամ հերքել:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Be the first to comment on "Հայկական կողմը կգնա հակահարձակման…"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ