Մոսկվա–Գյումրի չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայից Հայաստան ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել Միներալնիե Վոդի քաղաքի օդանավակայանում ծխող ուղևորի պատճառով, հաղորդում է vesti.ru–ն` հղում անելով Ինտերֆաքսին։

«Պոբեդա» ավիաընկերության Boeing ինքնաթիռն ընդհատել է չվերթը, քանի որ ուղևորներից մեկը սկսել է ծխել թռիչքի ժամանակ և հրաժարվել է կատարել բորտուղեկցորդների պահանջները, տեղեկացրել է արտակարգ ծառայությունների աղբյուրը։

Նրա խոսքով, «Պոբեդա» ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռի հրամանատարը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից Գյումրի իրականացվող չվերթի ժամանակ արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել։ Պատճառն ագրեսիվ ուղևորն է, ով սկսել է ծխել ինքնաթիռում։

Ինքնաթիռը պետք է վայրէջք կատարի Միներալնիե Վոդի քաղաքում, որտեղ ուղևորին կդիմավորեն իրավապահ մարմինների աշխատակիցները, ինչից հետո ինքնաթիռը կշարունակի թռիչքը։

 

Be the first to comment on "Մոսկվա–Գյումրի չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ