Իրանում 60 ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է կործանվել

 

Ըստ Daily Sabah–ի՝ ինքնաթիռն անհետացել է ռադարներից և կործանվել Սպահան նահանգի Սեմիրոմ քաղաքի մոտակայքում:

Tasnim գործակալության տվյալների համաձայն՝ ինքնաթիռում եղել է 60-100 մարդ:

Ըստ BBC գործակալության՝ եղանակային վատ պայմանների պատճառով արտակարգ իրավիճակների նախարարության ուղղաթիռը չի կարողացել հասնել վթարի վայր։

Sukhoi Superjet ինքնաթիռներում հայտնաբերվել են կործանված Ան-148-ի անսարքությունները
Իրանում մոտ 60 ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է Daily Sabah-ը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ Aseman Airlines ավիաընկերության ինքնաթիռն ուղևորվում էր Թեհրանից Յասուջ քաղաք:

Իրանի արտակարգ ծառայությունների հաղորդմամբ՝ ինքնաթիռը կործանվել է Սպահան նահանգի մոտակայքում` լեռնային հատվածում:

Tasnim գործակալությունը նշում է, որ մի քանի մարդ կարող էր ողջ մնալ:

Press TV հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ մի քանի ականատես տեսել է՝ ինչպես է ինքնաթիռը փորձել վթարային վայրէջք կատարել ֆերմաների մոտակայքում:

Daily Sabahի նախնական տվյալներով՝ Aseman Airlines ավիաընկերության ATR 72 ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:

 

Be the first to comment on "Իրանում 60 ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է կործանվել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ