Բաքուն արձագանքել է «Երևանը վերադարձնելու» մասին Ալիևի հայտարարության վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչի մեկնաբանությանը

 

Բաքուն արձագանքել է «Երևանը վերադարձնելու» մասին Ալիևի հայտարարության վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչի մեկնաբանությանը:

«Հաշվի առնելով Ադրբեջանի և ՌԴ-ի միջև ռազմավարական գործընկերային հարաբերությունները և բարձր մակարդակի երկխոսությունը՝ սխալ ենք համարում նման կերպ երկրի նախագահի խոսքերին վերաբերմունք արտահայտելը»,- այս մասին «Թրենդ» գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը:

 

Հաջիևն նշել է, որ Ալիևը խոսել է ոչ թե «ադրբեջանական պատմական հողերի վերադարձի մասին, այլ իրենց պատմական հողեր ադրբեջանցիների վերադառնալու մասին»:

«Երկրի նախագահի ելույթը տարածվել է ԶԼՄ-ներով տարբեր լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն թարգմանությամբ»,- ասել է նա՝ հարցնելով, թե ինչու պետք է մեկին անհանգստացնի «ադրբեջանցի ժողովրդի խաղաղ վերադարձն իր պատմական հողեր»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով հարցին՝ ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերոնշյալ հայտարարությունը, նշել է. «Ռուսաստանում տեսել են Ադրբեջանի նախագահի ելույթը՝ իշխող կուսակցության համագումարում: Հիանալի գիտենք, որ Ադրբեջանի հարաբերությունները հարևան Հայաստանի հետ խիստ լարված են և նման հայտարարություններն ակնհայտորեն չեն նպաստում լարվածության թուլացմանը»:

Be the first to comment on "Բաքուն արձագանքել է «Երևանը վերադարձնելու» մասին Ալիևի հայտարարության վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչի մեկնաբանությանը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ