Գերմանացի քաղաքական գործիչը թուրքերին «ուղտապաններ» է անվանել եւ հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին

 

Գերմանացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Անդրե Պոգենբուրգը թուրքական համայնքին «ուղտապաններ է» անվանել: «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցության սաքսոնական խմբակցության անդամը պատասխանել է թուրքական համայնքի քննադատությանը  նոր կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում նախատեսված նոր նախարարության ներդրման հայեցակարգի վերաբերյալ:

«Այդ չաման վաճառողների հաշվին 1.5 միլիոն հայ կա… եւ նրանք դեռ ցանկանում են ինչ-որ բա՞ն ասել մեզ պատմության եւ հայրենիքի մասին: Նրանք խելագարվել են: Այդ ուղտապանները պեք է սկսեն մտածել այն մասին, թե ինչ ժողովրդի են պատկանում»,- ասել է Պոգենբուրգը: Նա նաեւ խստորեն քննադատել է երկքաղաքացիության ընդունման վերաբերյալ թուրքական համայնքի կոչերը:

Be the first to comment on "Գերմանացի քաղաքական գործիչը թուրքերին «ուղտապաններ» է անվանել եւ հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ