Ինչպես խելացի երեխա լույս աշխարհ բերել

Ապագա ծնողներից շատերը մտածում են այն մասին, թե ինչ կարելի է անել, որպեսզի խելացի, առողջ ու գեղեցիկ երեխա լույս աշխարհ բերեն։ Ահա թե ինչ գործոններ են ազդում այն բանի վրա, որպեսզի երեխան խելացի լինի։

Իհարկե, շատ բան կախված է գենետիկայից, բազմաթիվ մտավոր կարողություններ երեխաները ծնողներից են ժառանգում։ Սակայն գիտությունը եւս մի քանի տարբերակներ է առաջարկում, որոնք կօգնեն բարձրացնել երեխայի ինտելեկտը։ Ահա, թե որոնք են դրանք։

1, Երեխայի մտավոր կարողությունը մեծ մասամբ փոխանցվում են մորից։ Որպեսզի խելացի երեխա լույս աշխարհ բերեք, կանայք պետք է դեռ փոքրուց մտավոր աշխատանքով զբաղվեն, զարգացնեն հիշողությունը, իսկ հղիության ընթացքում անհրաժեշտ է տրամաբանական խնդիրներ լուծել, փորձել բանաստեղծություններ գրել։

2, Կնոջ տարիքը հղիանալու ժամանակ եւս շատ կարեւոր դեր է խաղում այս հարցում, վերարտադրողան տարիքում հղիանալը նպաստում է երեխայի ուղեղի զարգացմանը։ Այդ տարիքը 19-28 տարեկանն է։ Դրանից շուտ կամ ուշ ունենալու դեպքում երեխայի մտավոր խնդիրների մեծանում է։

3, Կնոջ առողջական վիճակը եւս անչափ կարեւոր է։ Քրոնիկ հիվանդությունները, շաքարային դիաբետը, նյութափոխանակությն խանգարումը, այս բոլորն ազդում են երեխայի ուղեղի զարգացման վրա։ Բացի այդ, երեխայի մտավոր կարողությունների վրա բացասաբար են ազդում ծխելը, անծանոթ սեռական կապերը, ալկոհոլը, թմրանյութերը։ Վնասակար են նաեւ հղիության ընթացքում տարբեր դեղամիջոցների ընդունումը, ինչպես նաեւ սթրեսը։

4, Ամերիկացի գիտնականները պարզել են նաեւ, որ երեխայի ուղեղի զարգացման համար շատ կարեւոր է մայրիկի ճիշտ սննդակարգը։ Հատկապես կարեւոր է հղիության ընթացքում շատ ձկնեղեն ընդունելը։

 

5, Երեխայի մտավոր զարգացման համար խիստ կարեւոր է ծննդաբերության ընթացքը։ Շատ գիտնականներ գտնում են, որ բնական ճանապարհով լույս աշխարհ եկած երեխաները ավելի խելացի են լինում, քան կեսարյան հատման ճանապարհով ծնվածները։ Անչափ կարեւոր է նաեւ, որպեսզի ծննդաբերությունը բնականոն անցնի, առանց որեւէ բարդությունների։

 

http://henaran.am/256652.html

Be the first to comment on "Ինչպես խելացի երեխա լույս աշխարհ բերել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ