Ես ամբողջ հոգով նվիրված եմ իմ աշխատանքին․ Հովհաննես Ալեքսանյան(video. Էլի-էլի)

Օրերս համացանցում հայտնվեց Հովհաննես Ալեքսանյանի «Էլի-էլի» ստեղծագործությունը։ Այն արդեն հասցրել է սիրվել հանդիսատեսի կողմից։

Henaran.am-ի հետ զրույցում երգիչը նշեց՝ երգի հեղինակը հենց ինքն է։
«Երգը ծնվել է մոտ մեկ ամիս առաջ․ այն գործիքավորել է   երաժշտական պրոդյուսեր Գևորգ Հովհաննիսյանը։  Այս ստեղծագործությունը նվեր էր մի աղջկա՝ Անիի համար։ Այդ անակնկալը նրա համար Արթուրն էր պատրաստել։ Երգի վերաբերյալ հանդիսատեսի ու մտերիմների կողմից լսել եմ բազմաթիվ դրական կարծիքներ․ այդ փաստն, իհարկե, ուրախացնում է ինձ։ Դա պարտավորեցնող է։ Ես ստեղծագործում եմ իմ հանդիսատեսի և ամբողջ հոգով նվիրված եմ իմ աշխատանքին», – նշեց երգիչը։

 

Վերջինս ընդգծեց՝ առաջիկայում հանդիսատեսին անակնկալ կներկայացնի, սակայն չցանկացավ փակագծերը բացել։
«Ես սիրում եմ գործն ավարտին հասցնել և նոր միայն խոսել այդ մասին», – եզրափակեց Հովհաննես Ալեքսանյանը։

Be the first to comment on "Ես ամբողջ հոգով նվիրված եմ իմ աշխատանքին․ Հովհաննես Ալեքսանյան(video. Էլի-էլի)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ