«Ապրում եմ իմ երազած կյանքով». Արաքսյա Մելիքյան

 

րաքսյա Մելիքյանն օրեր առաջ դարձել է 34 տարեկան: Ինչպես պատմել է BRAVO.am-ին, առաջին շնորհավորողը երկրպագուն է եղել.«Շատ բարեմաղթանքներ եմ ստացել, այնքան ջերմ խոսքեր եմ լսել, որ էլ ասելու չի: Նվերների մասին խոսք չկա. ուր մտել եմ, նվերներով ծանրաբեռնված եմ դուրս եկել: Քանի որ մեծ ծնունդ չէի նախատեսել, չէի էլ մտածում, որ այդքան մարդ ինձ համար նվեր պատրաստած կլինի»:

Դերասանուհին տարեդարձը նախ նշել է Հանրայինում, ապա՝ Սունդուկյանում. «Հեռուստաընկերությունում ու թատրոնում ինձ ծափերով ու բացականչություններով դիմավորեցին: Երեկոն էլ ամուսնուս ու մեր ընկերների հետ ռեստորանում ենք անցկացրել: Խելահեղ ու հագեցած օրից հետո մի լավ լիցքաթափվել եմ ու հաճելի ժամանակ անցկացրել: Երեխաներս էլ գիշերը տանն էին ինձ սպասում փուչիկներով, եւ հենց մտա տուն, բղավելով շնորհավորեցին»:

Արաքսյա Մելիքյանը՝ երեխաների հետ

Արաքսյայի կյանքը գերհագեցած օրակարգով է ընթանում.«Ինքս ինձ աչքով չտալով՝ մի բան կասեմ՝ իմ երազած կյանքով եմ ապրում: Ունեմ ինձ սիրող ու համերաշխ ընտանիք, սիրելի աշխատանք, որում երբեք նորությունների պակաս չի լինում: Այժմ կրկնօրինակման աշխատանքներում եմ ընդգրկված, ինչպես նաեւ նոր սերիալում նկարահանվելու առաջարկ ունեմ: Թատրոնում էլ ներկայացումների պակաս չկա»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արաքսյայի արխիվից եւ Ռուբեն Մարտիրոսյանի

 

Be the first to comment on "«Ապրում եմ իմ երազած կյանքով». Արաքսյա Մելիքյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ