Գյումրին Մոսկվայից օտարերկրյա ամենաբյուջետային ուղղությունների եռյակում է

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի են հոկտոմբերին ամենաէժան ավիաուղղությունները։

Ռուսաստանի տարածքում հոկտեմբերին ամենաէժան թռիչքը կարժենա 2.5 հազար ռուբլի երկու ուղղությամբ։ Ինչպես lenta.ru–ին են պատմել OneTwoTrip ճամփորդությունների ծառայության փորձագետները, այդ գումարով կարելի է թռնել Մոսկվայից Կազան։

Երկորդ տեղում են Մոսկվա–Կրասնոդար կամ Մոսկվա–Սոչի թռիչքները (2 970 ռուբլի)։ Առաջատարների հնգյակում են նաև թռիչքները Մոսկվայից Նաբերեժնիյե Չելնի և Չեբոքսարի (2 998 ռուբլի)։

Ամենաէժան օտարերկրյա ուղղությունը Ռուսաստանի մայրաքաղաքից դեպի Մեմինգեն է (Բավարիա)։ Երկու ուղղությամբ տոմսեր կարելի է գտնել 4 140 ռուբլով։ Երկրորդ տեղում է Մոսկվա–Մինսկ ուղղությունը (5 600 ռուբլի), երրորդում` Մոսկվա–Գյումրի (6 350 ռուբլի)։ Թոփում են նաև թռիչքները դեպի Բադեն–Բադեն (6 760 ռուբլի) և Բաքու (7 100 ռուբլի)։ -0-

 

Be the first to comment on "Գյումրին Մոսկվայից օտարերկրյա ամենաբյուջետային ուղղությունների եռյակում է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ