Այս պտուղը կարող է մաքրել արյունը, բուժել անեմիան, ամրացնել իմունիտետը, մաքրել երիկամները

 

Մասուրն ավելի շատ վիտամին С է պարունակում, քան մյուս մրգերը։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ մեկ բաժակ մասուրը պարունակում է նույնքան վիտամին C, որքան 40 նարինջը։ Այն օգտագործվում է ավանդական բժշկության մեջ գաստրիտի, դիարեայի դեպքում, ինչպես նաև վիտամին С-ի մակարդակը կարգավորելու նպատակով։ Այս պտուղն օգնում է ազատվել հոգնածությունից, հրաշալի միջոց է արյունը մաքրելու համար։

Ինչով է օգտակար մասուրը

  • Ամրացնում է իմունային համակարգը։
  • Պայքարում է վարակների, մրսածության, գրիպի դեմ։
  • Օգնում է պայքարել սթրեսի, քրոնիկական հոգնածության դեմ, դանդաղեցնում է ծերացումը։
  • Հակաօքսիդանտ հատկություն ունի։
  • Մաքրում է օրգանիզմը։
  • Մասուրն օգնում է նաև օրգանիզմում վերականգնել վիտամին С-ի մակարդակը։
  • Մասուրով թեյն օգնում է օրգանիզմը հագեցնել սննդարար նյութերով, հագեցածության զգացում է հաղորդում, նպաստում վնասակար նյութերի դուրսբերմանը։

Երիկամները մաքրելու համար ապակե տարայի մեջ 2 ճաշի գդալ չոր մասուր լցրեք, ավելացրեք 1 լիտր եռացրած ջուր։ Փակեք տարան, թողեք թրմվի 8-10 ժամ մութ վայրում։ 10 ժամ անց ստացված հեղուկին 4 ճաշի գդալ մեղր և կես կիտրոնի հյութ ավելացրեք։

Խմեք օրվա ընթացքում երեք անգամ՝ ուտելուց առաջ։ Յուրաքանչյուր անգամ հարկավոր է օգտագործել 100 մլ։

Իմունիտետն ամրացնելու համար։ Ապակե տարայի մեջ 250 գրամ մասուր լցրեք, 250 գրամ շագանակագույն շաքարավազ, ավելացրեք 1 լիտր եռացրած ջուր։ Խառնեք, փակեք տարան, թողեք թրմվի 8-10 օր՝ սառը, մութ վայրում։

Օրվա ընթացքում օգտագործեք 2 ճաշի գդալ՝ մի բաժակ ջրով։

Անեմիայի դեպքում։ 2 ճաշի գդալ մասուրին ավելացրեք 2 ճաշի գդալ եղինջ, 2 ճաշի գդալ խատուտիկի արմատ, 1 ճաշի գդալ համեմ։ Ավելացրեք 1 լիտր եռացրած ջուր, թողեք թրմվի ամբողջ գիշեր։ Առավոտյան խառնուրդը դրեք կրակին, թողեք եռա 5 րոպե։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Be the first to comment on "Այս պտուղը կարող է մաքրել արյունը, բուժել անեմիան, ամրացնել իմունիտետը, մաքրել երիկամները"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ