Instagram-ում ամենամեծ լսարանն ունեցող հայ հայտնիները. ի՞նչ փոփոխություններ կան նախորդ ամսվա համեմատ

 

logNews.amն ամեն ամիս ուշի-ուշով հետևում և ձեզ համար կազմում է սոցիալական ցանցերում հայ հայտնիների հետևորդների ռեյթինգային ցանկը: Եթե համեմատենք նախորդ ամսվա տվյալների հետ, ապա այս անգամ պատկերը բավականին հետաքրքիր է ստացվել: Instagram-ում առաջատարների եռյակը թեև շարունակում են գլխավորել նույն մարդիկ, բայց էականորեն պասիվություն է նկատվում: Որքան էլ զարմանալի է, նրանք, ովքեր նախորդ անգամ գրեթե հատել էին 5-15 հազար հետևորդ ավելացնելու շեմն, այս ամիս կրկնակի ու նույնիսկ եռակի կրճատել են աճի տեմպերը: Ավելորդ է խոսել նաև այն մասին, որ որոշ հայտնիների ինստագրամյան էջերում  ընդհանրապես տեղաշարժ չկա, ավելին՝ անգամ մինուսներ են գրանցվել, ինչպես, օրինակ, Վաչե Ամարյանի դեպքում, ում հետևորդները պակասել են 17.000-ով, իսկ ահա Արման Հովհաննիսյանի հետևորդներն ընդհանրապես չեն ավելացել՝ 0: Ամենաքիչ թվով հետևորդներ այս ամիս ավելացել են մոդել Լիլի Սարգսյանի ինստագրամյան էջում՝ 166: Նշենք նաև, որ վերջերս հաքերներին հաջողվել էր կոտրել Նազենի Հովհաննիսյանի ինստագրամյան էջը՝ փոխելով անվանումն ու հեռացնելով լուսանկարները: Ավելի քան 250.000 հետևորդ ունեցող էջը դժվարությամբ, բայց հնարավոր եղավ վերականգնել: Նրա հետևորդների թիվն այդ ընթացքում պակասեց մոտ 9.000-ով:

Ռեյթինգային ցանկն այս ամիս ընդլայնվել է՝ միանգամից ներառելով 10 նոր դեմքերի՝ Սոֆի Մխեյան, Աննա Թովմասյան, Քրիստինե Պեպելյան, Մարտին Մկրտչյան, Լուսինե Թովմասյան, Գևորգ Մարտիրոսյան, Դիանա Մալենկո, Լիլու, Հայկ Մարության և Անժելա Սարգսյան:

 

  1. Նանա — 352.000 (+4000)
  2. Սևակ Խանաղյան — 336.000 (+4000)
  3. Լիլիթ Հովհաննիսյան — 295.000 (+8000)
  4. Սիրուշո — 276.000 (+6000)
  5. Արփի Գաբրիելյան — 254.000 (+9000)
  6. Նազենի Հովհաննիսյան — 239.000 (-9.000)
  7. Միրհան Ծառուկյան — 202.000 (+7000)
  8. Անի Երանյան — 196.000 (+7000)
  9. Գոռ Հակոբյան — 170.000 (+5000)
  10. Իվետա Մուկուչյան — 152.000 (+3000)
  11. Մկրտիչ Արզումանյան — 149.000 (+8000)
  12. Տաթևիկ Ադումյան — 149.000 (+5000)
  13. Ձյունիկ — 147.000 (+1.000)
  14. Արամ Mp3 — 146.000 (+6000)
  15. Վաչե Թովմասյան — 141.000 (+7000)
  16. Գարիկ Պապոյան — 139.000 (+11.000)
  17. Անահիտ Սիմոնյան -127.000 (+5000)
  18. Արմենչիկ — 119.000 (+7.000)
  19. Գրիգոր Դանիելյան — 118.000 (+4.000)
  20. Վաչե Ամարյան — 116.000 (-17.000)
  21. Սիլվա Հակոբյան — 112.000 (+2.000)
  22. Արման Հովհաննիսյան — 105.000 հետևորդների թիվը չի ավելացել՝ 0
  23. Մարինկա Խաչատրյան — 103.000 (+5.200)
  24. Քրիստինա Եղոյան — 98.400 (+8.200)
  25. Ժաննա Բուտուլյան — 98.400 (+2.200)
  26. Արամե — 98.000 ( +4.000)
  27. Շուշան Երիցյան — 90.000 (+2.500)
  28. Ռազմիկ Ամյան — 89.000 (+5.300)
  29. Մերի Մակարյան — 89.500 (+500)
  30. Շուշաննա Թովմասյան 85.000 (+400)
  31. Մարիամ Մելիքյան — 84.400 (+1.700)
  32. Մերի Հակոբյան — 84.000 (+1.400)
  33. Հռիփսիմե Հակոբյան — 83.700 (+3.900)
  34. Իննա Խոջամիրյան — 78.100 (+4.500)
  35. Դավիթ Աղաջանյան — 68.500 (+2.600)
  36. Էրիկ Կարապետյան — 58.900 (+2.100)
  37. Ռոզա Ֆիլբերգ — 49.500 (+7000)
  38. Արևիկ Ուդումյան 39.000 (+300)
  39. Արմինկա — 28.800 (+900)
  40. Լիլի Սարգսյան — 3.366 (+166)
  41. Սոֆի Մխեյան — 115.000
  42. Աննա Թովմասյան — 91.500
  43. Քրիստինե Պեպելյան — 82.100
  44. Մարտին Մկրտչյան — 70.400
  45. Լուսինե Թովմասյան — 67.200
  46. Գևորգ Մարտիրոսյան — 66.500
  47. Դիանա Մալենկո — 51.100
  48. Լիլու — 48.200
  49. Հայկ Մարության — 12.900
  50. Անժելա Սարգսյան — 7.374

 Ռեյտինգային ցանկը՝ Էմմա Վարդանյանի

Be the first to comment on "Instagram-ում ամենամեծ լսարանն ունեցող հայ հայտնիները. ի՞նչ փոփոխություններ կան նախորդ ամսվա համեմատ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ