Աշխարհում շուրջ 40 մլն մարդ հայտնվել է ստրուկի վիճակում. ԱՄԿ

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կայքում հրապարակված հետազոտության տվյալներով՝ 2016 թվականի դրությամբ աշխարհում շուրջ 40 մլն մարդ ժամանակակից ստրուկների վիճակում էր. ամբողջ աշխարհում հարկադիր աշխատանքի զոհ է դարձել 152 մլն երեխա։

Աշխատանքի միջազգային կազմակերպությունն այս ուսումնասիրությունն անցկացրել է Walk Free Foundation-ի եւ Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ: Ուսումնասիրության տվյալները ներկայացվել են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:

 

Հետազոտության տվյալներով՝ ստրկության մեջ պահվող 40 մլն մարդկանցից մոտավորապես 25 միլիոնը ենթարկվում են հարկադիր աշխատանքի, եւս 15 միլիոն հոգու բռնությամբ ստիպում են ամուսնանալ: Նշվում է, որ անազատության մեջ գտնվող մարդկանց մեծամասնությունը կանայք ու աղջիկներ են՝ մոտավորապես 29 միլիոնը կամ ընդհանուր թվի 71 տոկոսը: Առեւտրային սեքս-ինդուստրիայում ճնշող մեծամասնությունը (99 տոկոսը) կանայք են:

Ուսումնասիրությունը վկայում է, որ 5-ից մինչեւ 17 տարեկան 152 մլն երեխաներ հարկադրված են աշխատել: Հիմնականում երեխաների աշխատանքն օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում, ավելի քիչ՝ ծառայությունների եւ արտադրության բնագավառում: Առավել մեծ թվով երեխաներ աշխատում են Աֆրիկյան մայրցամաքում: ԱՄԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները չեն կարող իրականացվել այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ չեն սկսի ավելի ակտիվորեն պայքարել ժամանակակից ստրկության եւ մանուկների աշխատանքի դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Be the first to comment on "Աշխարհում շուրջ 40 մլն մարդ հայտնվել է ստրուկի վիճակում. ԱՄԿ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ