Մարիամ Մելիքյան.«Սկեսուրիս իմ ցանկությամբ «մամա» եմ ասում»

 

Մարիամ Մելիքյանը տարեվերջին ամուսնու եւ դստեր հետ լուսանկարվեցBRAVO.am-ի համար, զրույցի ընթացքում էլ նշեց, որ ցանկություն ունի ընտանիքի հետ Նոր տարին միշտ Երեւանում դիմավորել, թեեւ ապրում է հայրենիքից հեռու: Դերասանուհու խոսքերը սոցցանցում կրկին քննարկումների ալիք բարձրացրին: Մեզ հետ զրույցում նա ոչ միայն անդրադարձել է բացասական արձագանքներին, այլեւ խոսել Երեւանում անցկացրած օրերի, Ստամբուլում առանձին բնակվելու եւ ամուսնու ծնողների մասին:

«Ամուսինս առաջին անգամ էր Հայաստանում դիմավորում Նոր տարին: Իսկապես, շատ է հավանել, կարծում եմ` չհավանելն անհնար է: Տա Աստված, ամեն տարի կարողանանք գալ եւ մեր Երեւանում նշել տարեմուտի տոները, իսկ թե ինչու այդ ամենը քննարկվեց, զարմանալի չէ. իմ ամեն քայլն ու կյանքը դարձել է քննարկման առարկա»,-նշել է Մարիամը:

Մարիամ Մելիքյանը

Շուրջ մեկ ամիս Երեւանում մնալուց հետո նա կրկին Ստամբուլում է.«Գնալ-գալուն արդեն սովորել եմ: Շուտ վերադարձա, քանի որ բալիկս հայրիկի կարոտին չի դիմանում, իսկ Գոռը հունվարի սկզբին էր մեկնել: Այստեղ կյանքս ավելի հանգիստ է, քան Երեւանում: Օրս հիմնականում բալիկիս հետ եմ անցկացնում, տարբեր խանութներ ենք գնում, ժամանցի կենտրոններ, իսկ Երեւանում հանդիպում եմ ընկերներիս, եւ շատ ուրախ ժամանակ ենք անցկացնում միասին»:

Մարիամ Մելիքյանը

Մարիամի խոսքով` թեեւ ամուսնու ընտանիքը ցանկություն է հայտնել, որ միասին ապրեն, իրենք այլ տարբերակ են որոշել.«Նախընտրեցինք առանձին ապրել, բայց դա չի խանգարում սկեսուրիս հետ լավ հարաբերություններ ունենալ: Նրան իմ ցանկությամբ «մամա» եմ ասում, քանի որ ինձ իրոք մոր պես է վերաբերվում: Նրան իսկապես շատ եմ հարգում, սիրում: Ամուսնուս ծնողներին շնորհակալ եմ Գոռին լավ դաստիարակություն տալու եւ լավ մարդ մեծացնելու համար»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մարիամ Մելիքյանը

 

Be the first to comment on "Մարիամ Մելիքյան.«Սկեսուրիս իմ ցանկությամբ «մամա» եմ ասում»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ