Բորենուց այլ բան չի կարելի սպասել. «1918 թվականին Երևանը Հայաստանին հանձնելը Ադրբեջանի Հանրապետության չբուժված վերքն է»

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «1918 թվականին Երևանը Հայաստանին հանձնելը Ադրբեջանի Հանրապետության չբուժված վերքն է»: «Դոխտոր» Ալիևը մտադիր լինելով բուժել իրենց` բորենիների չբուժված վերքը, ասել է նաև, որ «Երևանը պետք է հանձնվի Ադրբեջանին»: Ինչպես ակնհայտ է, ախորժակն էլ է բորենու:
«Արան Նյուզ» լրատվական գործակալության տեղեկացմամբ, Իլհամ  Ալիևը 2017թ. Ադրբեջանի կառավարության հատուկ նիստում անդրադառնալով Ցարական Ռուսաստանի փլուզումից հետո Կովկասում անկախ հանրապետությունների ձևավորման ժամանակ Երևանը Հայաստանին հանձնելու որոշմանը, ավելացրել է, որ Բաքվի կառավարությունը տնտեսական դժվարությունների հետևանքով կորցրել է իր որոշ տարածքները,  այդ թվում նաև` Երևանը:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, Իլհամ Ալիևն ասել է. «Ադրբեջանի Հանրապետությունը չի նահանջի իր սկզբունքային դիրքորոշումից և կաշխատի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ»:
Մեզ բոլորիս հիշեցնելով, որ թշնամին մշտարթուն է, Ադրբեջանի նախագահը նաև ընդգծել է, որ պետք է ավելացնել Ադրբեջանի ռազմական ուժը:
Իլհամ Ալիևի այս հայտարարությունները բնավ սենսացիոն չեն, օրինակ, դեռ անցյալ տարվա մայիսին նա հայտարարել էր, որ «Երևանը նվեր է հանձնվել Հայաստանին»: Հանրապետության օրվա՝ մայիսի 28-ի պատվին պաշտոնական ընդունելության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր.
«Ադրբեջանը երբեք թույլ չի տա մեր պատմական հողերում հայկական երկրորդ անջատողական պետության ստեղծմանը։ Ներկայիս հայկական պետությունը նույնպես ստեղծվել է մեր հողերում։ Նրանց քաջ հայտնի է, որ 1918 թ. Երևանը նվեր է հանձնվել Հայաստանին։ Պետք է իրագործվեն ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը, օկուպացիոն ուժերը պետք է անվերապահ լքեն մեր հողերը»։
Ադրբեջանի նախագահը նույն արարողության ժամանակ ասել էր նաև. «Մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը հանդիսանում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը։ Այդ ուղղությամբ մեր սկզբունքային դիրքորոշման մեջ ոչ մի կասկած չկա։ Լեռնային Ղարաբաղը՝ ադրբեջանական հող է, այսօր էլ է այդպես, վաղն էլ այդպես կլինի»։
Հարևան հանրապետության ղեկավարի` չափ ու սահման չճանաչող ցինիզմն ու լկտիությունը, իր պետության վայ պատմաբանների նման պատմության խեղաթյուրումը նորություն չեն: Խնդիրը բոլորովին այլ է՝ վաղուց ժամանակը չէ՞, որ հայ ժողովուրդը միասնաբար ու սկզբունքորեն դատապարտի Ադրբեջանի իրենց պաշտոնակիցների հետ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպելու և բանակցելու պատրաստակամությունը: Ի՞նչ է` նրանց հայտնի չե՞ն Իլհամ Ալիևի այս հայտարարությունները, չգիտե՞ն ում հետ են բանակցում, այդ բանակցությունների արդյունքում մե՞նք ենք ժամանակ շահում, թե Ադրբեջանը, ժամանակը մե՞ր օգտին է աշխատում, թե Ադրբեջանի…
Ադրբեջանի ղեկավարի այսպիսի ցանկացած հայտարարություն Հայաստանի ղեկավարության համար փայլուն առիթ է միջազգային արենայում Ադրբեջանի նկատմամբ քաղաքական դեմարշի, Ադրբեջանի նախագահին քաղաքական շառաչուն ապտակ տալով, բանակցություններն այլևս անիմաստ համարելու ու նրանցից հրաժարվելու: Մինչդեռ, բոլորս էլ տեսնում ենք, թե ինչպես են վարվում նրանք: Դժվա՞ր է կանխատեսել, թե ինչի է հանգեցնելու այս քաղաքականությունը…
Արթուր Հովհաննիսյան

Be the first to comment on "Բորենուց այլ բան չի կարելի սպասել. «1918 թվականին Երևանը Հայաստանին հանձնելը Ադրբեջանի Հանրապետության չբուժված վերքն է»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ