Հայ միլիարդատեր Օհանյանների չորս սերունդը՝ մեկ լուսանկարում Read more: https://armeniasputnik.am/society/20180114/10148484/armenia-usa-aleqsis-ohanyan.html

 

Հայտնի ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը Instagram սոցցանցի իր էջում հուզիչ լուսանկար է տեղադրել:

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Ամերիկահայ միլիարդատեր Ալեքսիս Օհանյանը Instagram սոցցանցի իր էջում հուզիչ լուսանկար է տեղադրել: Լուսանկարում Օհանյանների չորս սերունդ է պատկերված:

Հայտնի գործարարը շնորհավորել է հայ պապի` Ջոն Օհանյանի ծննդյան տարեդարձը, իսկ շհնորհավորանքի տակ գրառում կատարել` թողնելով հայկական եռագույնի տեսքով ժպիտ:

 

https://www.instagram.com/p/Bd6GUAPBEoy/?utm_source=ig_embed&utm_campaign=embed_legacy

 

«Օհանյանների չորս սերունդ: 96-ամյա պապից` մինչև 4 ամսական աղջիկ: Ծնունդդ շնորհավոր, պապիկ», — գրելէ Օհանյանը:

Գործարարի լուսանկարում պատկերված է նաև նրա հայրը` Քրիս Օհանյանը: Ալեքսիսը տեղադրած լուսանկարի վրա նշել էր նաև իր կնոջը` հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին:

Լուսանկարի տակ Ալեքսիսի բաժանորդները տարբեր մեկնաբանություններ են գրել: Եղել են նաև հայերեն մեկնաբանություններ, թեև Ալեքսիսը հայերեն չի խոսում:

Ալեքսիս Օհանյանը ծնող դարձավ 2017 թվականի սեպտեմբերի 1-ին։ Ծնվեց նրանց գեղեցկուհի դուստրը` Օլիմպիան, որը կշռում էր 3 090 գրամ։

 

Be the first to comment on "Հայ միլիարդատեր Օհանյանների չորս սերունդը՝ մեկ լուսանկարում Read more: https://armeniasputnik.am/society/20180114/10148484/armenia-usa-aleqsis-ohanyan.html"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ