Մարիամ Մելիքյանի ընտանեկան զբոսանքը զարդարված Երեւանում

 

Ամուսնությունից հետո առաջին անգամ Մարիամ Մելիքյանը որոշել է ընտանիքի հետ Ամանորն անցկացնել հայրենիքում: Ամուսնու եւ դստեր` Կամիլայի հետ Երեւան ժամանած դերասանուհին լուսանկարվել է BRAVO.am-ի ֆոտոշարքում` զբոսնելով սիրելի քաղաքում եւ ծանոթանալով տոնական զարդարանքին:

Այս տարի փոփոխություն էինք ուզում եւ որոշեցինք Երեւանում նշել Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Նոր տարին կդիմավորենք մայրիկիս տանը` եղբորս ընտանիքի հետ:

Մարիամ Մելիքյանը

Նոր տարվա շունչը միայն Երեւանում եմ զգում: Տոնական համն ու հոտը մի տեսակ այլ երկրում չեմ զգում, ամենալավը Երեւանում է նշվում:

Թե իմ, թե Կամիլայիս համար մեծ հաճույք է Երեւանի` գեղեցիկ զարդարված փողոցներով քայլելը: Աղջիկս մեծ հետաքրքրությամբ է ուսումնասիրում մեր քաղաքը: Ընտանիքով տարբեր վայրերում ենք լինում, ուզում եմ, որ ամուսնուս եւ աղջկաս համար լավ անցնեն տոները, քանի որ առաջին անգամ են այստեղ դիմավորելու Ամանորը:

Ամուսինս, ինչպես միշտ, աշխատանքով պայմանավորված, չի կարողանաերկար մնալ, շուտ կվերադառնա, իսկ ես մոտ մեկ ամիս կանցկացնեմ հայրենիքում:

Մարիամ Մելիքյանը` դստեր հետ

Գոռից սովորաբար նվերներ չեմ ուզում Նոր տարուն, նա լավ գիտի` ինչ եմ սիրում, ինչից կուրախանամ: Համոզված եմ` այս տարի էլ իմ ճաշակով մի բան կնվիրի:

Շատ հետաքրքիր ու հիշարժան տարի եմ ունեցել, կորուստներ չեն եղել, տա Աստված, չլինեն էլ: Իսկ փոքրիկ անհաջողությունները կորուստ չեմ համարում:

Վերջին շրջանում իմ եւ ամուսնուս նկարները չեմ տեղադրում սոցցանցերում եւ այլ կայքերի չեմ տրամադրում, իսկ ձեզ վստահում եմ բացառիկ անդրադարձը, քանի որ պրոֆեսիոնալ եք աշխատում:

Մարիամ Մելիքյանը

2018-ից ինչպես աշխատանքային, այնպես էլ ընտանիքիս հետ կապված նպատակներ ունեմ: Թող հաջորդ տարի բոլորի երազանքներն ու ցանկությունները կատարվեն:

Ուզում եմ շնորհավորել իմ հայրենակիցների Ամանորն ու Սուրբ Ծնունդը, բոլորը լինեն անհոգ, երջանիկ: Շնորհավորում եմ նաեւ բոլոր զինծառայողներին, ովքեր, իրենց կյանքը վտանգելով, ապահովում են մեր խաղաղությունն ու անուշ քունը, թող Աստված պահապան լինի նրանց, շնորհավոր բոլորիս Ամանորը:

Be the first to comment on "Մարիամ Մելիքյանի ընտանեկան զբոսանքը զարդարված Երեւանում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ