Միլիարդատեր Սարկիսովի 24-ամյա ընտրյալը նրա հինգերորդ զավակին լույս աշխարհ կբերի

 

Հայկական արմատներով ռուս միլիարդատեր Նիկոլայ Սարկիսովի երիտասարդ սիրեցյալը՝ Իլոնա Կոտելյուխը, մոտ ապագայում երկրորդ անգամ կծննդաբերի։

24-ամյա կինը խոստովանել է, որ առաջին ծննդաբերությունից հետո բավականին գիրացել էր եւ այժմ ստիպված է հետեւել իր սննդակարգին։ Նա Instagram-ի իր էջում գրել է․ «Առաջին ծննդաբերության ժամանակ շատ ավելի դժվար էր, հինգ ամսվա ընթացքում ես մոտ 10 կգ գիրացել էի, իսկ վերջին ամիսներին արդեն 35 կգ-ով ավել էի իմ նախկին քաշից։ Իհարկե, ծննդաբերությունից հետո ավելորդ կիլոգրամներից ձերբազատվեցի։ Հիմա ընդամենը երկու կգ եմ գիրացել։ Աշխատում եմ բնականոն սնվել, իհարկե, երբ հասցնում եմ»։

Իլոնա Կոտելյուխի լույս աշխարհ բերած երկրոդ երեխան Նիկոլայ Սարկիսովի հինգերորդ ժառանգը կլինի։

2016թ․ հոկտեմբերին Իլոնան 49-ամյա ռուս մեծահարուստին արու զավակ էր պարգեւել՝ Ալեքսանդրին։ Սարկիսովը նախկին ամուսնությունից ևս երեք երեխա ունի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեսո-Գարանտիա» ապահովագրական ընկերության սեփականատրերը՝ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները, որոնց կարողությունը գնահատվում է 1,4 մլրդ դոլար, ընդգրկվել են Ռուսաստանի 10 ամենահարուստ ընտանեկան կլանների ցանկում։

Be the first to comment on "Միլիարդատեր Սարկիսովի 24-ամյա ընտրյալը նրա հինգերորդ զավակին լույս աշխարհ կբերի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ