Ընդամենը մեկ անգամ օգտագործելով՝ ազատվեք դեմքի թերություններից

Մի շարք գործոնների ազդեցությամբ դեմքի մաշկին խնդիրներ են առաջանում, որոնք շատերին են անհանգստացնում։

Fithacker.ru-ն ներկայացրել է բնական միջոցներով պատրաստվող բաղադրատոմս, որը կօգնի կարճ ժամանակահատվածում ազատվել մուգ կետերից ու հետքերից։ Առավելագույն արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում այս միջոցը մեկ շաբաթվա ընթացքում օգտագործել ամեն օր։ Առաջարկվող միջոցը կարող է օգտագործվել մաշկի բոլոր տեսակների դեպքում։

Բաղադրիչներ

  • 1 գդալ կաթի փոշի
  • ջուր
  • կես գդալ աղ։

Պատրաստման եղանակը

  • Կաթն ու ջուրը խառնեք։
  • Ավելացրեք աղն ու լավ խառնեք։
  • Բամբակը թրջեք այս խառնուրդով, թեթև շարժումներով քսեք դեմքին։
  • Թողեք 5 րոպե, լվացեք։

Առաջարկվող միջոցի հիմնական ազդող միջոցն աղն է։ Այն օգնում է փափկեցնել մաշկը և դրան փայլ հաղորդել։ Այն նաև խորը մաքրում է ծակոտիները, հավասարակշռում ճարպի արտադրությունը, օգնում ազատվել բակտերիաներից, որոնք բշտիկների առաջացման պատճառ են դառնում։

Be the first to comment on "Ընդամենը մեկ անգամ օգտագործելով՝ ազատվեք դեմքի թերություններից"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ