Աստղային ընտանիքներ, որտեղ այս տարի համալրում է եղել

2018-ի Դեղին շան տարին առաջարկում ենք սկսել պոզիտիվ ու հաճելի նյութերով: BlogNews.am-ն իր ընթերցողների համար ամփոփել է 2017-ը և կազմել է այն աստղային ընտանիքների թոփ տասնյակը, որտեղ այս տարի համալրումներ են եղել: Նրանցից  շատերն առաջին անգամ են զգացել ծնող դառնալու բերկրանքը, ոմանք էլ արդեն փորձառու ծնողներ են:

Աստղերի երեխաները, դուր է գալիս դա իրենց, թե ոչ, ծնված օրվանից հայտնվում են հասարակության և օբյեկտիվներիուշադրության կենտրոնում: Սակայն ոմանք համառորեն այդպես էլ ցույց չեն տալիս երեխաների դեմքերը:

Վաչե Թովմասյան և Գայանե Մանուկյան

Աստղային ընտանիքներում 2017-ի առաջին համալրումը եղավ դերասան-պրոդյուսեր Վաչե Թովմասյանի և դիզայներ Գայանե Մանուկյանի ընտանիքում: Հունվարի 25-ին ծնվեց զույգի առաջնեկը՝ Միան։ Ամուսինները դստեր լուսանկարը դեռ ոչ մի տեղ չեն հրապարակել ու համառորեն թաքցնում են փոքրիկի դեմքը:

22427112_1860601810634273_8913010759378665472_n

 

Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան

Դերասան Գրիգոր Դանիելյանի և երգչուհի Հռիփսիմե Ելինյանի ընտանիքում այսուհետ մարտի 15-ը տոնական օր է․ այդ օրը լույս աշխարհ եկավ նրանց երկրորդ բալիկը։ Հռիփսիմեն կրկին որդի պարգևեց ամուսնուն: Ծնողները  փոքրիկին տվեցին Ռոբերտո անունը։ Նշենք, որ զույգի ավագ որդին՝ Ալբերտոն, արդեն 7 տարեկան է։

22802231_1722595831382176_3726549389649379328_n

Էմմի

«3 կգ հրաշք»․ ահա այս գրառմամբ ամերիկաբնակ երգչուհի Էմմին ֆեյսբուքյան իր էջում հայտնեց երկրորդ երեխայի լույս աշխարհ գալու լուրը: Երգչուհին մարտի 16-ին երկրոդ անգամ մայր դարձավ՝ լույս աշխարհ բերելով որդուն՝ Մարտինին: Հիշեցնենք, որ Էմմիի առաջնեկը` Դանիելն, արդեն մեկուկես տարեկան է:

21480326_682519578618458_7018392275843547136_n

Գնել Ուլիխանյան և Աննա Դալլաքյան

Այս տարվա հուլիսի 27-ին լույս աշխարհ եկավ Գնել Ուլիխանյանի ու Աննա Դալլաքյանի առաջնեկը՝ Մալվինան։ Գնելը հարցազրույցներից մեկում նշել է, որ աստվածային զգացողություն է ապրել, երբ տեսել է  փոքրիկին ու շնորհակալ է Աստծուն այս պարգևի համար։

22860499_222108798328954_7332289608484388864_n

Գարիկ Պապոյան և Մարիաննա

Այս տարի երկրորդ անգամ ծնողներ դարձան նաև հումորիստ և երաժիշտ Գարիկ Պապոյանն ու Մարիաննան: Սեպտեմբերի 12-ին լույս աշխարհ եկավ նրանց աղջիկը։ Հիշեցնենք, որ զույգն արդեն դուստր ուներ: Նրանց առաջնեկը` Ամելին, ծնվել էր 2014 թվականին:

14063215_913375108806576_1976412286_n

Արամ MP3 և Աննա

Այս տարի երգիչ, դերասան Արամ MP3-ը երկրորդ անգամ հայր դարձավ: Հոկտեմբերի 10-ին կինը՝ Աննան, կրկին որդի պարգևեց Արամին։ Իմիջիայլոց, փոքրիկի անունը հայտնի դարձավ հաղորդավար Ավետ Բարսեղյանի մեկնաբանության շնորհիվ։ Նա լուսանկարի տակ գրել էր. «Բարի գալուստ, Դավիթ»։ Հավելենք, որ Արամն ու Աննան մինչ այս զբաղվում էին յոթ տարեկան Առնոյի դաստիարակությամբ։

23596203_1928346160750721_6786228424248655872_n

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Be the first to comment on "Աստղային ընտանիքներ, որտեղ այս տարի համալրում է եղել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ