Եթե այսպես շարունակվի, կարող է Արմենչիկին «Գրեմմի»-ի էլ ներկայացնեն. Արամ Սաթյան

 

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի համար շատ անսպասելի էր մեդալ ստանալը, քանի որ երբեք չի մտածել կոչումների, մրցանակների մասին: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալ ստանալու հանգամանքին, նա նշեց, որ կոչումների, մեդալների նկատմամբ անտարբեր է: «Մեզ մոտ կոչումապաշտություն կա, ինչը սխալ է, քանի որ մարդուն կոչումով չէ, որ պետք է գնահատեն, այլ` արած գործով: Մյուս կողմից, սակայն, երևի ուզում են գնահատվել, դրա համար էլ սպասում են կոչումների: Գնահատված լինելը շատ կարևոր է, և եթե դու գնահատված ես ժողովրդի կողմից, իսկ կառավարությա`ն ոչ, դա էլ սխալ է»,- ասաց Սաթյանը:

Հարցին, թե նորմա՞լ է, որ կոչումներով համահարթեցում է գնում, և Արմենչիկին նույն աստիճանի վրա են դիտարկում, ինչ իրենց, կոմպոզիտորը պատասխանեց, որ արժեքային համակարգում լուրջ բաներ են խախտվել: .«Եթե ժողովուրդը գնում է Արմենչիկի համերգին ու լսում նրա երգերը, ի՞նչ է եղել, թող նրան ժողովրդականի կոչում տան: Արժեքային համակարգը պետք է փոխվի, վերականգնվի, թե չէ՝ եթե այսպես շարունակվի, կարող է Արմենչիկին «Գրեմմի»-ի էլ ներկայացնեն»,- ասաց նա:

Be the first to comment on "Եթե այսպես շարունակվի, կարող է Արմենչիկին «Գրեմմի»-ի էլ ներկայացնեն. Արամ Սաթյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ