Արամ Ասատրյանի մահվան առեղծվածը. հիշում են մտերիմները. (տեսանյութ)

Այսօր երգիչ Արամ Ասատրյանի մահվան օրն է: Նած նվել է Վաղարշապատում, Արևելյան Հայաստանից տեղափոխված փախստականների ընտանիքում։

Մանուկհասակից սկսել է զբաղվել երաժշտությամբ, սակայն հայտնի է դարձել 1980-ական թվականների կեսերից։ 1985 թ. Լևոն Աբրահամյանի, Խաչիկ Սահակյանի, Սուրեն Գասպարյանի և Սիմոն Սիսոյանի հետ միասին ստեղծել է սեփական խումբը։

Հայրենասիրականև սիրային երգերով ելույթներ էր ունենում Արցախյան պատերազմի մասնակիցների համար։ Ելույթներով հանդես էր գալիս Ասիայում, Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և արաբական երկրներում։ Ավելի քան 500 երգերի հեղինակ է։ 2003 թ. ՀՀ Մշակույթի նախարարությունը Արամ Ասատրյանին շնորհել է «Գուսան» պատվավոր տիտղոսով։

Արամ Ասատրյանը վախճանվել է 2006 թ. նոյեմբերի 7-ին սրտի կաթվածից։ 2013 թ. Վաղարշապատում բացվել է Արամ Ասատրյանի թանգարանը, որտեղ ցուցադրվում են երաժշտի բոլոր մրցանակներն ու պատվոգրերը և նրան պատկանած իրեր: Ինչ է փոխվել նրա մահից հետո, ինչպիսին են նրան հիշում մտերիմներն ու հարազատները, և, ի վերջո, որն է նրա մահվան առեղծվածը:

Մանրամասները տեսանյութում։

Be the first to comment on "Արամ Ասատրյանի մահվան առեղծվածը. հիշում են մտերիմները. (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ