Սիրելի հայտնիներ, մի՛ դիմեք նման էժանագին քայլերի, հավատացեք՝ ծիծաղելի է

Հայ աստղերից շատերը տառապում են, այսպես ասած, հայտնիության մոլուցքով ու դրան հասնելու համար չեն խնայում ջանք ու եռանդ: Այս կամ այն աստղի ճանաչվածությունը հաճախ որոշվում է հենց Instagram-ում ունեցած հետևորդների քանակով:

Բայց արդարության համար պետք է նշել, որ այդ ճանապարհին նրանք մեծամասամբ օգտագործում են պարտիզանական տեխնոլոգիաներ՝ խաբելով և՛ իրենց, և՛շրջապատին: Ի՞նչ նպատակ է հետապնդում իրականում կեղտոտ տեխնոլոգիաների կիրառումը, արդյո՞ք ինքնախաբեությունը լավագույն տարբերակն է:

23146060_10213205246181804_1891457795_n

Վերջին ու ամենաթարմ օրինակը ներկայացված լուսանկարն է: Այս անգամ էլ դերասան Խորեն Լևոնյանի երկրպագուները որոշել են ինքնահաստատվել, ու ոչ ավել, ոչ պակաս, Ժաննա Բուտուլյանի հաշվին: Նրանք ուզում են Խորենին ստվերից դուրս բերել: Միկրոբլոգում 90 հազար հետևորդ ունեցող դերասանուհուն Խորենի ֆաներն օգտագործել են սեփական նպատակների համար:

Ժաննա Բուտուլյանն իրականում Ինստագրամի ամենաակտիվ օգտատերերից է:Երկրպագուների հետ դերասանուհին կիսվում է կյանքի կարևոր ու անկարևոր բոլոր դրվագներով: Միկրոբլոգում հրապարակած լուսանկարների ու տեսանյութերի թիվը հասնում է 1300-ի, սակայն միջինում հավանումները չեն գերազանցում 5000-ը. սա այն դեպքում, երբ դերասանուհին քիչ թվով հետևորդներ չունի՝ մոտ 90 հազար:

Բայց այստեղ էլ հարց է առաջանում՝ ովքե՞ր են այն մարդիկ, որոնք հետևում են դերասանուհուն, դրանք կե՞ղծ, թե՞ իրական էջեր են:

Սիրելի հայտնիներ և երկրպագուներ, մի՛ դիմեք նման էժանագին քայլերի, հավատացեք՝ ծիծաղելի է: Լավ է ունենալ քիչ թվով հետևորդներ, բայց իրական ու հավատարիմ, քան կեղծ իմիտացիա ստեղծել ու դրանով իսկ հայտնվել քննադատությունների կիզակետում: Ո՞րն է ավելի լավ, ընտրեք ինքներդ:

Աղբյուր

Be the first to comment on "Սիրելի հայտնիներ, մի՛ դիմեք նման էժանագին քայլերի, հավատացեք՝ ծիծաղելի է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ