Լոռիում կինը որդու և դստեր հետ ծեծի է ենթարկել ամուսնուն

PastInfo.am-ը գրում է.Լուռու մարզում նախօրեին գրանցվել է հերթական ընտանեկան բռնության դեպքը: Ամուսինների միջև վիճաբանությունն այնքան է թեժացել, որ միջամտել են նաև երեխաները՝ ծեծելով հորը:

59-ամյա տղամարդու և նրա կնոջ միջև ծագած վիճաբանության ժամանակ կինը և նրանց որդին հարվածներ են հասցրել տղամարդուն, որդին նաև հորը փայտով է հարվածել:

Հոր ծեծին միացել է նաև անչափահաս դուստրը:

Ըստ կնոջ հայտարարության՝ վիճաբանությունը ծագել է այն բանից հետ, երբ ամուսինը իրեն եղանով հարվածել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Be the first to comment on "Լոռիում կինը որդու և դստեր հետ ծեծի է ենթարկել ամուսնուն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ