Չնայած անփորձ է և երիտասարդ, բայց միլիոնատեր է

Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, առաջադրված 26-ամյա թեկնածու Առուշ Առուշանյանը, չնայած իր երիտասարադ տարիքին, բավականին զգալի ունեցվածք ունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշել է, թե ունի արտադրական նշանակության մեկ շինություն, մեկ բնակարան և երկու հատ՝ «Volkswagen Phaeton 4.2», «BMW X6 5.01» մակնիշի ավտոմեքենաներ:

Իսկ Առուշանյանի դրամական միջոցները կազմում են 312.5 մլն դրամ, 420 հազար դոլար և 122 հազար եվրո: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա փոխառության չափը կազմել է 86 մլն 860 հազար դրամ:

Մանրամասները՝ այստեղ:

Be the first to comment on "Չնայած անփորձ է և երիտասարդ, բայց միլիոնատեր է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ