Մխիթարյանը փոխարինվեց, «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց…

Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասավ «Տոտենհեմի» նկատմամբ:

Երկրորդ կեսի միջնամասում Ժոզե Մոուրինյոն փոխարինեց Հենրիխ Մխիթարյանին և Մարկուս Ռեշֆորդին, նրանց փոխարեն խաղադաշտ դուրս բերելով համապատասխանաբար Ջեսի Լինգարդին և Անտոնի Մարսիալին: Վերջինս 81-րդ րոպեին դարձավ հաղթանակ գոլի հեղինակը:

Այս պահին «Մանչեսթեր Յունայթեդը» 23 միավորով երկրորդ տեղում և 2 միավորով է զիջում առաջատար «Մանչեսթեր Սիթիին»

Be the first to comment on "Մխիթարյանը փոխարինվեց, «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց…"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ