«Փոքրիկ միլիոնատերը». Սամվել Ալեքսանյանի եղբորորդի թաղապետի ահռելի ունեցվածքը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի եղբարորդին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաի ղեկավար Արտակ Ալեքսանյանը շատ երիտասարդ տարիքում հասցրել է ահռելի կարողություն կուտակել:

2013թ.-ից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար նշանակված, 29-ամյա Արտակ Ալեքսանյանն առաջին անգամ է հայտարագիր ներկայացնում: Ըստ այդմ, նա ունի 4 թանկարժեք ավտոմեքենա՝ TOYOTA COROLLA 1.6, BENTLEY MULSANNE, ROLLS-ROYCE GHOST եւ BMW X6, ինչպես նաեւ 1 բեռնատար ավտոմեքենա:

Սամվել Ալեքսանյանի եղբորորդի թաղապետը, պարզվում է, միլիոնատեր է. նա ունի 368 մլն դրամի բաժնետոմսեր, 180 մլն դրամ, 1 մլն 250 հազար ԱՄՆ դոլար, 620 հազար եվրո: Հատկանշական է, որ Արտակ Ալեքսանյանը որեւէ անշարժ գույք չի հայտարարագրել: Ու այս տարի միլիոնատեր թաղապետի աշխատավարձը կազմել է ընդհանուր 1 մլն 430 հազար դրամ:

Նշենք, որ Արտակ Ալեքսանյանը 2011թ.-ից աշխատում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` որպես վարչական շրջանի ղեկավարի տեղակալ: 2013 թ. նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար:

Be the first to comment on "«Փոքրիկ միլիոնատերը». Սամվել Ալեքսանյանի եղբորորդի թաղապետի ահռելի ունեցվածքը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ