Վրաստանի քաղաքացու պայուսակում 14-ամյա երեխա են հայտնաբերել (տեսանյութ)

Վրաստան-Թուրքիա սահմանին թուրք սահմանապահները Վրաստանի քաղաքացու պայուսակում 14-ամյա երեխա են գտել: Այս մասին հայտնել է թուրքական «Միլիեթ» պարբերականը:

Ըստ տեղեկատվության՝ օրինապահները Վրաստանի քաղաքացուց պահանջել են բացել պայուսակը, վերջինս, սակայն, հրաժարվել է: Այնուհետեւ ոստիկանները բացել են պայուսակը՝ հայտնաբերելով 14-ամյա երեխայի:

Վրաստանի քաղաքացին եւ երեխան ձերբակալվել են: Քաղաքացին հայտնել է, թե երեխան մեկնում էր Վրաստանում գտնվող ծնողի մոտ։ Թուրքական ԶԼՄ-ն չի հստակեցրել, թե ինչ ազգություն ունի երեխան։

Աղբյուրը՝ aliq.ge

Be the first to comment on "Վրաստանի քաղաքացու պայուսակում 14-ամյա երեխա են հայտնաբերել (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ